Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ինչի՞ն սպասենք

Ինչի՞ն սպասենք
04.07.2025 | 10:39

Արդեն քանի օր է կալանավորված է նաև Միքայել Սրբազանը:

Սա դառնում է նոր նորմալություն։ Իշխանությունները մի քանի օր կսպասեն մինչև այդ միտքը լավ մարսվի հանրության կողմից, հետո կգնան հաջորդ արքեպիսկոպոսի ետևից։

Հնարավոր է՝ միանգամից Կաթողիկոսի։

Ու մարդիկ դա էլ կմարսեն։

Իհարկե, կլինեն դժգոհություններ։

Հնարավոր է՝ Հովիկ Աղազարյանն ու էն մյուսը առաջարկեն հիմա էլ Վեհափառի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթաց սկսել։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, իհարկե, շատ արագ կմիանա այդ առաջարկին ու երկու րոպե անց կսկսի մեղադրել «Պատիվ Ունեմ» խմբակցությանը, թե նույնը չեն անու:

Մի խոսքով՝ սցենարը պարզ է, մանրամասն շարադրելու կարիք չկա։

Բայց ի՞նչ կունենանք վերջնարդյունքում։

Հիասթափված, կոտրված ու աշխարհով մեկ խայտառակ եղած ժողովուրդ։

Եվ ոչ միայն…

Կրկին՝ չթվարկեմ. բոլորն ինձնից լավ են հասկանում, թե ինչ կունենանք և ինչ այլևս չենք ունենա։

Ու ահա այս «ուրախ» հեռանկարների լույսի ներքո հարց ունեմ «Հայաստան» խմբակցությանը։

Հարգելիներս, ի՞նչ վիճակում է Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու դարձնելու գործընթացը։ Ստացվու՞մ է համոզել, թե՞ ոչ։

Նորություն կա՞։

Լավ, Միքայել Սրբազանը չի ուզում, Դավիթ Համբարձումյանը «լավը չէ», բա հետո՞։

Սպասենք Կաթողիկոսին էլ կալանավորե՞ն, թե՞ Սահմանադրություն փոխեն։

Իսկ միգուցե սպասենք ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական զորքերը երկրից հանելուն, «խաղաղության պայմանագրի» ստորագրելու՞ն…

Ինչի՞ն սպասենք, ասացեք խնդրում եմ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2420

Մեկնաբանություններ