Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջիկա օրերին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև երկկողմ հանդիպում կկազմակերպեն՝ օգոստոսի 7-ին լրագրողներին իրազեկել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։ «Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին մենք կոնկրետ աշխատանք ենք սկսում»,- ասել է ՈՒշակովը։               
 

Ռուսաստանն այն երկիրը չէ, որը Թրամփի վերջնագրից կծնկի ԱՄՆ-ի առաջ. 2

Ռուսաստանն այն երկիրը չէ, որը Թրամփի վերջնագրից կծնկի ԱՄՆ-ի առաջ. 2
02.08.2025 | 11:16

Սկիզբը՝ այստեղ

Եվ Մեդվեդևը դա շատ պարզորոշ հասկացրեց Թրամփին

Եթե ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը մինչև օգոստոսի 8- ը չփոխի Ռուսաստանից և տասնօրյա վերջնագրի ժամկետի լրանալուց հետո նրա հետ առևտուրը շարունակող պետություններից ԱՄՆ արտահանվող ապրանքների նկատմամբ դրանց մաքսային արժեքի 100 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանելու, ինչպես նաև Կիևին եվրոպացիների փողերով լրացուցիչ սպառազինություն մատակարարելու իր որոշումը, ապա կարող է հավակնել ԱՄՆ- ի ողջ պատմության ընթացքում վատագույն նախագահի տիտղոսին:

Ավելին. Թրամփը կարող է լինել այն նախագահը, որի պաշտոնավարման օրոք աշխարհը միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմին առավել մոտ կլինի, քան երբևէ, քան նույնիսկ 1962 թվականին Կարիբյան ճգնաժամի ժամանակ:

100 տոկոսանոց մաքսատուրքերի կիրառումը նշանակում է, որ Ռուսաստանը և այն պետությունները, որոնք իրենց տնտեսական շահերից և (կամ) աշխարհաքաղաքական գերակայություններից ելնելով (հավանաբար այդպիսիք կլինեն Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան…), չեն դադարեցնի ՌԴ- ի հետ իրենց առևտուրը Թրամփի սահմանած 10- օրյա ժամկետի ավարտից հետո, ստիպված կլինեն դադարեցնել ԱՄՆ իրենց ապրանքների այլևս արդեն ոչ ձեռնտու արտահանումը կամ վնասի փոխհատուցման նպատակով համարժեք մաքսատուրքեր սահմանել իրենց երկիր մտնող ամերիկյան ապրանքների նկատմամբ:

Այս ամենի հետևանքով ԱՄՆ- ը կարող է դադարեցնել իր ապրանքների արտահանումը վերոնշյալ և այլ պետություններ՝ ինքը նույնպես մեծապես տուժելով նրանց հետ փոխադարձ առևտրի կանգից և իր ներքին շուկայում մի շարք ապրանքների գների հսկայական ու թռիչքաձև աճից: Այնպես որ, համաշխարհային տնտեսական ճգնաժամի և քաոսի սկսվելուն իսկապես քիչ ժամանակ է մնացել, եթե Թրամփն ինչ- ինչ պատճառաբանությամբ չհրաժարվի իր որոշումից:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ իմաստ չունի սպասել, և ինքը՝ ԱՄՆ- ի նախագահը, Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր կնքելու համար Ռուսաստանին տրված ժամկետը 50- ից կրճատում է 10-12 օրվա, իսկ դրանից հետո Մոսկվայի դեմ 100 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի:

Հավելենք, որ հուլիսի 29- ին Թրամփը հայտարարել է 100 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման արդեն 10- օրյա ժամկետի և դրա սկզբի հաշվարկը նույն օրվանից սկսելու մասին, եթե ՌԴ- ն մինչ այդ ռուս- ուկրաինական հակամարտությունը չդադարեցնի առանց Հատուկ ռազմական գործողության հանրահայտ նպատակներին հասնելու:

«Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրերի խաղ է խաղում ՝ 50 օր, թե 10… »,- «Московский комсомолец»– իտեղեկացմամբ , նշել է Մեդվեդևը X սոցիալական ցանցում:

Նա նաև կոչ է արել ԱՄՆ- ի առաջնորդին հիշել երկու բան. առաջինն այն է, որ Ռուսաստանը «ոչ Իսրայելն է, ոչ էլ նույնիսկ Իրանը»։

Իսկ երկրորդը, որ «յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ»։

Մեդվեդևը նշել է, որ նկատի ունի ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, այլ Թրամփի սեփական երկրի հետ պատերազմը:

«Մի գնա քնկոտ Ջոյի (Ջո Բայդենի.- Ա. Հ.) ճանապարհով»,- ԱՄՆ- ի առաջնորդին խորհուրդ է տվել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Ավելի վաղ Մոսկվայում բազմիցս բացատրել էին, որ Ռուսաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսելն անարդյունավետ է։ Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վերջերս ընդգծել էր, որ Մոսկվայի համար նախընտրելի է Ուկրաինական ճգնաժամի լուծման քաղաքական- դիվանագիտական մեթոդը, սակայն հակամարտությունը շարունակվում է, քանի որ Կիևը և Արևմուտքը հրաժարվել են երկխոսությունից, իսկ հակամարտության դադարեցման նրանց առաջարկած պայմանները չեն համապատասխանում խաղաղության երկարատև ապահովման և ՌԴ անվտանգության նկատմամբ առկա սպառնալիքների վերացման գերակայություններին:

ԱՄՆ- ի նախագահը կտրուկ է արձագանքել Մեդվեդևի հայտարարությանը: «TruthSocial» սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Թրամփը դժգոհություն է հայտնել ՌԴ նախկին նախագահի հասցեին և քննադատել Ռուսաստանի և Հնդկաստանի տնտեսությունները: Ըստ Թրամփի, Հնդկաստան ամերիկյան ապրանքների արտահանման ծավալը շատ քիչ է, քանի որ Հնդկաստան ապրանքներ ներմուծելիս, ամերիկացի արտադրողները ստիպված են բարձր մաքսատուրքեր վճարել՝ «աշխարհում ամենաբարձրերից մեկը»: Նախագահը նաև հստակեցրել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նույնպես առևտրային հարաբերություններ գրեթե չկան:

«Թող նրանք (Հնդկաստանը և Ռուսաստանը) միասին քանդեն իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է,– «Ведомости»- իփոխանցմամբ , գրել է Թրամփը «TruthSocial» սոցցանցում:- Մենք Հնդկաստանի հետ շատ քիչ բիզնես ունենք, նրանց տուրքերը չափազանց բարձր են, աշխարհի ամենաբարձրերից մեկը: Նույն կերպ Ռուսաստանն ու ԱՄՆ- ը միմյանց հետ գրեթե բիզնես չեն անում»:

Թրամփի գրածն իրականությանն այնքան էլ չի համապատասխանում, հատկապես Հնդկաստանի մասով: ԱՄՆ- ի նախագահն առաջարկել է «թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա», այսինքն՝ Հնդկաստանի և Ռուսաստանի հետ ԱՄՆ- ի տնտեսական համագործակցությունը պահպանել գոյություն ունեցող մակարդակում, ինչը, սակայն, 100 տոկոսանոց մաքսատուրքերի կիրառման ու ՌԴ-ի և Հնդկաստանի պատասխան քայլերի դեպքում անհնար կլինի: Թրամփը Մեդվեդևին առաջարկել է «հետևել իր խոսքերին» և ընդգծել է, որ Մեդվեդևը «մտնում է շատ վտանգավոր տարածք»: ԱՄՆ- ի նախագահը նրան անվանել է «Ռուսաստանի ձախողված նախկին նախագահ, ով կարծում է, որ ինքը դեռ նախագահ է»:

Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է իրեն խայթելու առիթը բաց չթողած հանրապետականի գրառմանը՝ իր պատասխանեք տեղադրելով ցանցում: Քաղաքական գործիչը, «РИА Новости»– ի փոխանցմամբ, հայտարարել է, որ «եթե Ռուսաստանի նախկին նախագահի ինչ- որ խոսքեր նման նյարդային արձագանք են առաջացնում մի ամբողջ ԱՄՆ- ի այդքան ահեղ նախագահի մոտ, նշանակում է, որ Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի ընթանալ իր ճանապարհով»:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը մեկնաբանել է նաև Թրամփի հայտարարությունը Ռուսաստանի և Հնդկաստանի «մեռած տնտեսության» մասին: Նա նաև Թրամփին խորհուրդ է տվել վերանայել «քայլող մեռյալների» մասին կինոժապավենները…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ