Օգոստոսի 9-ի գիշերը երկինքը ողողված է լինելու Սթըրջըն Լուսնի փայլով, որն այդպես են անվանել հյուսիսամերիկյան բնիկ ցեղերը, քանի որ այս ժամանակ ըստ սովորության առատորեն որսում էին սթըրջըն (չիճաղի տեսակ) ձուկ։
Այս նարնջագույն երանգով լուսինը, որը բարձրանում է ամառային մայրամուտի քնքուշ ֆոնին, տարվա ամենամթնոլորտային լիալուսիններից մեկն է։
Նրա տաք գույնը պայմանավորված է նրանով, որ լուսինը գտնվում է հորիզոնի մոտ՝ այնտեղ, որտեղ Երկրի մթնոլորտը ցրում է կարճալիք լույսի ալիքները։
Լավագույն ժամանակը դիտելու համար՝ անմիջապես մայրամուտից հետո՝ դեպի արևելք, երբ մթնում է երկինքը։
Մի՛ բաց թողեք այս պահը՝ հավերժացնելու բնության ոսկեգույն ճրագն իր ողջ փառքով։
Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ