Սիրելինե’ր, խոստացել էի ձեզ պատմել, թե ինչպես է ներկայացվել իրական հայկական մշակույթը համաշխարհային մեգաաստղ Ջեյ Լոյին:
Օրեր առաջ համագործակցության առաջարկ ստացանք seven_visions_resort-ից (շնորհիվ մեր լավ բարեկամներ Մարիամ Մարտիրոսյանի և Մելանյա Բաբայանի), որի շրջանակում նախատեսվում էր երգչուհուն հենց իր սենյակում նվիրել իրական հայկական զարդեր՝ հնամենի երկրի մշակույթը ՃԻՇՏ ներկայացնելու համար:
Մեր թիմը շատ արագ արձագանքեց առաջարկին, և հաշված ժամերի ընթացքում վարպետ Մհերը պատրաստեց Վան-Վասպուրականի շրջանի ԱԶԳԱՅԻՆ վզնոցն ու օղերը՝ համեմված Սյունիքի (Զանգեզուր) նուշերով:
Գիշերը՝ մինչ հյուրերի ժամանումը, սենյակում դրվեցին Թուֆենկյան ընկերության կողմից նվիրված գորգը և զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ դարի Վանի կուժը:
Իհարկե, երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, և հետո` նրա մեկնումից ժամեր անց, պարզ դարձավ նաև, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաև Վանա ԿՈՒԺԸ…
Սկզբնական զարմանքը մեծ էր, բայց ուրախ ենք, որ երգչուհին գնահատել է իր հայկական անկյունը և ԻՐԱՎԱՑԻՈՐԵՆ այն ամբողջական նվեր ընկալելով` տարել իր հետ (սա հատուկ ենք նշում, որ պարզ դառնա մեր վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ):
ՆարեկաԾին / Narekatsin ՖԲ էջից