Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար»,- սոցիալական ցանցերում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Էլիսոն Հարթը։               
 

Այս ամենը չէր պատահի մեզ հետ, եթե Հայաստանի նախորդ երեք նախագահներն իրար չատեին

Այս ամենը չէր պատահի մեզ հետ, եթե Հայաստանի նախորդ երեք նախագահներն իրար չատեին
06.08.2025 | 20:16

Փաշինյանը մեկնեց ԱՄՆ, որտեղ սպասվում է հանդիպում Ալիևի հետ, «խաղաղության պայմանագրի» վերջնական տեքստի հանրային ներկայացումը և նույնիսկ, գուցե, այն կնքելու մասին հայտարարելու արարողություն լինի, ԱՄՆ-ի նախագահ Թրամփի գլխավորությամբ։

Ի վերջո, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը հենց այնպես չի անընդհատ հնչեցվում հենց Փաշինյանի, նրա թիմի և հատկապես խոսնակ Նազելի Բաղդասարյանի կողմից։

Ճիշտ է՝ միջանցքի հետ նոր բառ են հորինել՝ ԱՐՏԱՊԱՏՎԻՐԱԿՈՒՄ, որն էլ 100 տարով ցանկանում են կառավարման տալ ԱՄՆ ինչ-որ մասնավոր կազմակերպության։

Այս ամենը չէր պատահի մեզ հետ, եթե Հայաստանի նախորդ երեք նախագահներն իրար չատեին։

Ընդ որում, նրանց միմիանց նկատմամբ ատելությունն այնքան է ուժեղացել, որ կամա, թե ակամա նրանք էլ են մասնակցել ՀՀ իշխանափոխությանը, ի նպաստ երկրի ինքնիշխանության կորստի, Արցախի հանձման:

Այս երեք ղեկավարները, նրանց ազգականները, ընկերները, կուսակիցները, երկրպագուները և ֆանատներն այնքան են իրար ատում, որ շվարած սովորական հայ մահկանացուն, պարզապես հույսը կորցրել է, թե հնարավոր է քաղաքական դաշտում շտկել Հայաստանի գահավիժումը։

Այո, նրանք բոլորը մեղավոր են, որ նիկոլը մնում է ու յուրաքանչյուր ոք հանդուրժում է այսքանից հետո նիկոլին։

Ես վստահ եմ, որ Սյունիքում, հատկապես Նռնաձորի, Ներքին Հանդի, կամ Տավուշի Ոսկեպարի և այլ սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչները, այսինքն ադրբեջանական զորքի նշանառության տակ գտնվողները, ծպտուն չեն հանի, երբ Փաշինյանի «թեթև ձեռքով» սկսվի ՄԻՋԱՆՑՔԻ, կամ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ պատրվակով Հայաստանի գրավման նոր փուլը։

Ճիշտն ասած, տևական ժամանակ ինքս ինձ հավատացնում եմ, որ մատս մատիս չեմ տա, եթե ինձնից բան պահանջվի։

ՈՒ՞մ համար. էս երեք նախագահ կոչեցյալների՞, նրանց եզ ֆան կլուբերի՞, թե՞ նիկոլի տականքների։

Եթե մեկ պատճառ կա, որ իմաստավորի իմ տեսակի ապրելը, մեդալ կշնորհեմ հնարամտին։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ.Գ.

Ընտրություններին նիկոլին եմ ձայն տալու։

Եթե դրան հասնի։

Որովհետև հասնում ա բոլորին։

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ