Գառնիի հնավայրի տարածքում գտնվող բաղնիքի հայտնի խճանկարի քայքայման մասին ահազանգել եմ դեռ 2016 թվականի օգոստոսի 13-ին, էջումս տեղադրելով քայքայված հատվածների լուսանկարը:
Այսօր կարդացի, որ իտալացի մասնագետներն այս տարվա հոկտեմբերին շարունակելու են խճանկարի կոնսերվացման աշխատանքները:
Ստացվում է՝ մի ամբողջ նախարարություն 9 տարի (!) դեռ զբաղվում է Հայաստանում հայտնաբերված եզակի ու բացառիկ մշակութային արժեքի փրկության գործով ու դրա վերջը չի երևում:
Իսկապես որ, ցնդելու բան է:
Հայկ ԴԵՄՈՅԱՆ