Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ասում են...

Ասում են...
03.06.2011 | 00:00

...թե Սասուն Միքայելյանի ազատ արձակման հաջորդ օրը ՀՀԿ գրասենյակի միջանցքում է հայտնվել ոչ անհայտ պատգամավոր Արմեն Մխիթարյանն ու մոլորված, սրտնեղած հարցրել. «Բա որ պիտի ազատեիք Սասունին, էլ ինչո՞ւ էիք մեր գլխին էդքան լափ թափում»։
Մխիկը (սա պատգամավորի կարճ «ձևակերպումն» է) այն պատգամավորների թվում էր, որոնք երեք տարի առաջ խորհրդարանում ստորագրել էին այն փաստաթղթի տակ, որով դիմել էին Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս բանտից ազատի «իրենց մարտական ընկեր» Սասունին:
«Դիմումից» հետո Մխիկին ու մնացածներին կուսակիցները գամել էին «անարգանքի սյունին», Սերժ Սարգսյանն էլ նրան նույն միջանցքում տեսել ու հարցրել էր. «Մըխի-թա՜ր, դու ինձնից շա՞տ ես մտածում Սասունի մասին, ուզում ես միջնորդ դառնա՞լ իմ ու Սասունի միջև»:
Սասունի ազատմամբ «մոլորած» (մեջբերումը Քոչարյանից է) Մխիկին ՀՀԿ նույն միջանցքում երեկ հանրապետական ակտիվը ևս մեկ անգամ բացատրել է, թե որտեղ էին ձմեռում խեցգետինները երեք տարի առաջ, որտեղ` այսօր:
Բացատրությունը, ասում են, շատ էլ չի մխիթարել Մխիկին, որովհետև նրան էլի «սխալ են հանել»:

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ