Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Մեր ժողովուրդը կարիք ունի հոգեպես ու գիտակցորեն առնչվելու իր հերոսական անցյալին՝ այնտեղից ուժ և իմաստություն քաղելու համար

Մեր ժողովուրդը կարիք ունի հոգեպես ու գիտակցորեն առնչվելու իր հերոսական անցյալին՝ այնտեղից ուժ և իմաստություն քաղելու համար
03.10.2025 | 13:44

Այս ծանր ժամանակաշրջանում մեր ժողովուրդն ավելի քան երբևէ կարիք ունի հոգեպես ու գիտակցորեն առնչվելու իր հերոսական անցյալին՝ այնտեղից ուժ և իմաստություն քաղելու համար։ Պատահական չէ, որ վերջին կարճ գրառումս՝ 4-րդ դարի Հայոց բանակի բացառիկ միասնականության ու գաղափարական պատրաստության մասին, արժանացավ լայն ուշադրության ու հավանության։

Ուստի այսօր զետեղում եմ ուղիղ 300 տարի առաջ՝ 1725 թվականին գրված արխիվային փաստաթղթից մի հատված, որտեղ Ռուսաց կայսր Պետրոս Ա-ի պաշտոնական պատվիրակ Իվան-Կարապետը, Արցախում բազմաթիվ ստուգայցեր կատարելուց հետո, իր հիացմունքն է հայտնում նոր կազմավորված հայկական զորքերի մարտունակության մասին.

«Այսպիսի մարտունակ ժողովուրդ, որ այստեղ (Ղարաբաղում) կա, Ղզլբաշի երկրի (այսինքն՝ Սեֆյան Պարսկաստանի) որևէ այլ մասում չկա. այսօր (Ղարաբաղի) բոլոր 12,000 ձիավորները զինված են կայծքարե հրացաններով ու թրերով։ Իսկ հետևակայիններն այնքան շատ են, որ միայն Աստված գիտի [նրանց թիվը], և բոլորն էլ հրացան ունեն։ (Ղարաբաղում) ամեն օր պատրաստում են 10 հրացան ու կայծքարե փակաղակ»։

[Բնագրում այսպես է. «Էսպէս կռվարար խալղ, որ էս դեղ կայ, ոչինչ դեղ չկայ Ղզըլպաշի երկրում. էսօր ԺԲՌ մարդ ձիովոր ողջ չախմախով թուֆանկ, ողջ թուրով հազիր են։ Ու առանց ձիով էլ յէնչանք, որ Աստուած ա խպար, ու ողջին էլ թուֆանկ կայ։ Ամէն օր Ժ թուֆանկայ շինում ու չախմախ այ շինում»]:

Այս ու զուգահեռ բազմաթիվ պատմական տեղեկություններ մանրամասն քննության եմ ենթարկել իմ վերջերս լույս տեսած հետևյալ մենագրության մեջ՝ «ՀԱՅՈՑ ԶՈՐՔԸ ԱՐՑԱԽՈՒՄ 1722-1735 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ․ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԶԻՆՈՒՄԸ ԵՎ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԸ»։

Մի առիթով նշել եմ, որ այս պատմական տեղեկությունները պետք է պարտադիր տեղ գտնեն «Հայոց պատմություն» առարկայի դպրոցական ու բուհական դասագրքերում։ Դա, իհարկե, կիրականանա այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը ձեռք կբերի իրական ինքնիշխանություն։

Աստվածն առաջ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2175

Մեկնաբանություններ