Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 6 սմ-ով

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 6 սմ-ով
06.06.2012 | 06:23

Հունիսի 6-ի դրությամբ` Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900,45 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի հայելու նիշը ցածր էր 6 սմ-ով: Արագածի բարձր լեռներում (2800 մետրի վրա) ձնածածկը ներկայումս 3 սմ է:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, հունիսի 6-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը 9,82 խմ վայրկյան է, Գավառագետի հզորությունը` 3,69 խմ/վրկ, Մասրիկ գետի հզորությունը` 4,49 խմ/վրկ և Ձկնագետինը` 0,62 խմ/վրկ: Նշենք, որ Սևան թափվող գետերի և գետակների գարնանային վարարումների ավարտը սահմանվել է մինչև հունիսի առաջին տասնօրյակի վերջը:
Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Հունիսի 6-ի դրությամբ` Սևանա լճից բաց է թողնվել 55 միլիոն 24 հազար խմ ջուր: Նշենք, որ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 170 մլն խմ:
Հավելենք նաև, որ անցած շաբաթ (մայիսի 28-ից հունիսի 3-ը ) հանրապետության գետերում դիտվել են ջրի ելքերի նվազումներ, և Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում մնացել է անփոփոխ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ