«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Նորիկ ՔԵՇԻՇՅԱՆ. Թացն ու չորն իրար մի խառնեք

Նորիկ ՔԵՇԻՇՅԱՆ. Թացն ու չորն իրար մի խառնեք
25.05.2013 | 15:01

Դառն հիասթափությամբ կարդացի «Վերջին զանգի» մասին պատմող ֆեյսբուքյան գրառումներն ու մեկնաբանությունները, մի քանի լրատվական գործակալությունների հղումները:
ՈՒ չկարողացա զսպել զայրույթս...
Ի սեր Աստծու, մի քանի կիսագրագետ, փողի մոլուցքը կյանքի նշանաբան դարձրած, հաստավիզ ու հաստափոր, հասարակության տզրուկ կոչվող ծնողների ու նրանցից ոչ պակաս անբարո կեցվածքով, լկտի ու լպիրշ պահվածքով իրենց սիրասուն զավակների 'Ջիպերի' ու թանկարժեք մեքենաների վայնասուն ազդանշաններով երթեվեկության, ստիպտիզ ակումբներում վերջին զանգի հմայքներն իրենց կենսակերպով վայելել ցանկացողների օրինակներով մի ընդհանրացրեք ու մի աղավաղեք մեր`մանկավարժներիս ու շրջանավարտների համար նվիրական դարձած «Վերջին զանգ» միջոցառման խորհրդանիշը: Մանկավարժի ու կրթության դպրանոցների սուրբ անունն արատավորող մի քանի «վայ» դպրոցներում տիրող իրավիճակով մի սևացրեք ու ապականեք երեխաների հոգիները: Մենք շատ լավ սերունդ ունենք: Հաճախակի մտեք դպրոց ու կհամոզվեք... Թե չէ` շա՜տ հեշտ է սև ակնոցներով նայել ամեն ինչին ու ամենքին: Թացն ու չորն իրար մի խառնեք՝ ի սեր Աստծո:

Դիտվել է՝ 5276

Մեկնաբանություններ