Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Երկու Օլիմպիադա, և վե՛րջ»

«Երկու Օլիմպիադա, և վե՛րջ»
15.02.2014 | 11:24

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքով, հարկավոր է մարզիկների համար Օլիմպիական խաղերի մասնակցությունը սահմանափակել: Նա առաջարկել է սպորտի մասին օրենքում փոսփոխություններ կատարել: «Երկու Օլիմպիադա, և վերջ: Թող երիտասարդները առաջ գան»,-ընդգծել է Ժիրինովսկին լրագրողների հետ հանդիպմանը: Նա նաև նշել է, որ նույնիսկ աննշան վնասվածքի դեպքում մարզիկներին չի կարելի թույլ տալ մասնակցելու համաշխարհային մրցումներին, իսկ Օլիմպիադայի մասնակիցների և աշխարհի չեմպիոնների սահմանված տարիքը պետք է լինի մինչև 25-ը: Նա անդրադարձել է գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի՝ Օլիմպիադային մասնակցելուց հրաժարվելու հարցին: «Պլյուշչենկոն ապրի, շատ լավ բաներ է արել, բայց նրա մեջքը ցավում էր, որտե՞ղ էին բժիշկները, ինչո՞վ կարող էին օգնել նրան», -ասել է Ժիրինովսկին, հավելելով, որ կատարվածի մեջ առաջին մեղավորը հենց ինքը` Պլյուշչենկոն է: -Այդ հաշմանդամը մեզ բոլորիս խայտառակեց: Այդպես վարվել չի կարելի: Մեջքը գեղասահորդի գլխավոր գործիքն է: Նա հիանալի գիտեր, որ արդեն անկարող է»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 32136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ