ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

Նաիրի ԲԱԴԱԼՅԱՆ. Շատ աննշան «քաղաքակրթական» տարբերություն

Նաիրի ԲԱԴԱԼՅԱՆ. Շատ աննշան «քաղաքակրթական» տարբերություն
19.04.2014 | 15:31

Մի քանի օր առաջ ամերիկյան հեռուստաալիքներից մեկով ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը պատմում էր իր ֆոնդի իրականացրած միջազգային խաղաղարար ու հումանիտար ծրագրերի մասին:
Այսօր Կրթության գծով ՄԱԿ-հատուկ դեսպան Գորդոն Բրաունը (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ) ռադիոյով շատ էմոցիոնալ ելույթ էր ունենում աշխարհում դպրոց չգնացող շուրջ 250 միլիոն դպրոցահասակ երեխաներին դպրոցական կրթություն ապահովելու հնարավորությունների փնտրտուքի մասին:
Հիմա նայենք, թե ինչով են զբաղվում մեր և մեր ստրատեգիական դաշնակիցների նախկին պրեզիդենտները:
Այդ առումով բախտներս բերել է, պատմելու շատ բան չկա: Ստրատեգիական դաշնակիցներ Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Հյուիսային Կորեայում, Կուբայում, Սուդանում ու Զիմբաբվեում նախկին պրեզիդենտ չի լինում. նրան կա՛մ թաղած են լինում, կա՛մ կերած:
Դե, իսկ Հայաստանի Հանրապետություն կոչվող Պախանատում էլ նախկին պրեզիդենտ կոչվելու համար կա՛մ պետք է Դոդի Գագոյի մանկլավիկ լինել ու Հայաստանում ընդդիմադիր շարժում խեղդել 1-ինի նման, կա՛մ էլ նույն Դոդի օրթախը լինել ու Աֆրիկայում առյուծ խեղդել` երկրորդի նման:
Շատ աննշան «քաղաքակրթական» տարբերություն, ինչպես ասում են:

Դիտվել է՝ 4081

Մեկնաբանություններ