Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հայկական լավաշը

Հայկական լավաշը
25.10.2023 | 11:05

Հայաստանի ազգային հարստություններից է լավաշը՝ հայկական հացը:

Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին հազարամյակից: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որը համարվում է հայկական խոհանոցի առաջին գործիքը:

«Լավաշ» բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

Լավաշը հայկական խոհանոցում իր անփոխարինելի դերից բացի, այն հարսանեկան արարողությունների ժամանակ ունի ծիսական գործառույթ, որտեղ այն տեղադրված է նորապսակների ուսերին` մաղթելով նրանց պտղաբերություն և բարգավաճում:

Եթե երբևէ մասնակցեք լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն հայկական խոհանոցի ամենահետաքրքիր ու ամենաբարդ արարողություններից մեկն է:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարում` Հայ կանայք լավաշ թխելիս («Արաքս» հանդես, 1893, Ա)

Դիտվել է՝ 9359

Մեկնաբանություններ