Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Նիկոլի յոթնամյա տիրապետության արգասիքը

Նիկոլի յոթնամյա տիրապետության արգասիքը
26.03.2025 | 21:41

Նիկոլն այսօր ԱԺ–ում հայտարարեց.

«Մենք՝ Հայաստանի հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդը ուզո՞ւմ ա շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում շարունակել Ղարաբաղյան շարժումը։ Ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք ա շարունակենք»։

Նիկոլ Փաշինյանը այս կարծիքը չի հայտնել մինչև 2018-ը, 2018-ից մինչև այսօր։

Ժամանակ էր պետք՝ Օվերտոնի պատուհանի երկու փեղկերն էլ մինչև վերջ բացելու համար։

Նիկոլը նախ կոտրեց Հայաստանի Հանրապետության մեջքը, հետո ինքնորոշված Արցախը հանձնեց Ադրբեջանի տիրապետությանը և հայաթափեց այն, ապա օգտվելով մեր անճարությունից ու Հայաստանի քաղաքացիների հանդուրժողականությունից հանձնվեց Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանը։

Իսկ ինչպես վկայում է համաշխարհային պատմությունը, ուժեղները և հաղթողները այլ չափանիշներով են առաջնորդվում։

Հայաստանի վիճակը վատից դեպի վատթար է դառնում։

Հայտնվել ենք արտաքին (իմա՝ թուրք–ադրբեջանական) կառավարման ներքո, մեր տարածաշրջանում Հայաստանի պես խեղճ ու նվաստացած պետություն չկա։

Սա Նիկոլի յոթնամյա տիրապետության արգասիքն է։

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ