«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Ձեր «քաղաքացու օր» կոչվող ֆարսը պետք է լիներ բոլորիդ «լռության օրը»

Ձեր «քաղաքացու օր» կոչվող ֆարսը պետք է լիներ բոլորիդ «լռության օրը»
26.04.2025 | 15:45

Թե բա՝ «քաղաքացու օր»։

Թե բա՝ ուղերձ։

Թե բա՝ «առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հիմա՝ քաղաքացին պետության»։

Հիշենք միայն մեկ քաղաքացու անուն.

Սոնա Մնացականյան։

Նա ու իր չծնված բալիկը նիկոլական շարասյան կողմից սպանվեցին ուղիղ 3 տարի առաջ։

Ձեր «քաղաքացու օր» կոչվող ֆարսը պետք է լիներ բոլորիդ «լռության օրը»։

Բայց դե դուք ո՛չ ամոթ ունեք, ո՛չ աբուռ. բանը հասել է նրան, որ սկսել եք բացահայտ հպարտանալ ձեր բերած ողբերգություններով։

Ստահակնե՛ր։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2280

Մեկնաբանություններ