Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի բաց նամակը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին

ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի բաց նամակը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին
16.05.2025 | 12:32

Հայ ժողովրդի կողմից Հաղթանակի օրվա հանդեպ խոր հարգանքի ֆոնին լայն տարածում են գտել ՀՀ ՊՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ա․ Հովհաննիսյանի պատմական սուտ և սրբապիղծ հայտարարությունները, որոնք փաստացի արդարացրել են նրա կողմից երկրի գլխավոր հեռուստաալիքով այս սուրբ օրը հնչեցրած ֆաշիստական Գերմանիայի ագրեսիան։

Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել մի մարդու շուրթերից, ով այժմ ղեկավարում է ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական Մեծ պատերազմի հռչակավոր հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանի անունը։

Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք կանխեցին ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և ոչնչացնելու Հիտլերի ծրագրերը, ինչպես նաև փրկեցին մարդկությանը «շագանակագույն ժանտախտից։

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ