«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Յոթ տարի հետևողականորեն քանդում է ամեն ինչ

Յոթ տարի հետևողականորեն քանդում է ամեն ինչ
16.05.2025 | 13:40

Մի ժամանակ մեկը կար, ով իրեն մեջտեղից ճղում էր՝ պոպուլիստական դոզաներով ամեն ինչ մարդկանց աչքում դոեմոնիզացնում՝ հայտարարելով, թե «էսինչ բանը պոզով-պոչով ա լինո՞ւմ»:

Հիմա դա արդեն յոթ տարի լոմը ձեռքին, հետևողականորեն քանդում է ամեն ինչ՝ անվերջ խոսելով «ձեռքբերումներից», «աննախադեպերից» ու «ապագայից»: Ասում եմ՝ տես, դպրոցներն ի՞նչ վիճակի անտերխանա ես դարձրել։ Քանդելուդ գործը սկսել ես երեխաներից՝ տերերիդ պատվերով։

Կրթական ծրագիրը աղավաղեցիր, փորձառու ուսուցիչներին մղեցիր համակարգից դուրս, պատմությունն ու գրականությունը խեղեցիր, իսկ հիմա արդեն դպրոցում թմրանյութ են շրջանառում՝ 4-րդ դասարանցիների շրջանում։

Սրա մասին ի՞նչ կասես, ո՞նց կմեկնաբանես, այ «մեծարգո»: Դրա փոխարեն դուք շարունակեք տարածել անմեղ դատապարտող հայտարարություններ, որոնք ընթերցելիս աչքերս լցվում են։

Ասեմ՝ քո կառուցած 300 դպրոցներն ընդամենը շենքեր են, իսկ կրթության բովանդակությունը դու պարզապես ստերջացրեցիր:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ