Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հպարտ քաղաքացուց մինչև ոջիլ էվոլյուցիան՝ ընդամենը 7 տարի

Հպարտ քաղաքացուց մինչև ոջիլ էվոլյուցիան՝ ընդամենը 7 տարի
19.05.2025 | 10:11

Երբեք որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանի ղեկավարների կանանցից մեկը ՀՀ քաղաքացուն հրապարակային կանվանի ոջիլ, մյուս քաղաքացուն՝ տխմար և այսպես շարունակ:

Ոչ Ռիմա Դեմիրճյանը, ոչ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, ոչ Բելլա Քոչարյանը, ոչ Ռիտա Սարգսյանը երբեք նման բան իրենց թույլ տալ չէին կարող:

2018-ին իշխող ընտանիքի կողմից «հպարտ» հայտարարված քաղաքացուն այսօր նույն ընտանիքը հրապարակային հայհոյում է:

Կարծում եմ` ժամանակն է էվոլյուցիոն տեսության մեջ շտկումներ մտցնելու: Կարող ենք արդեն վստահ պնդել, որ ոջիլը առաջացել է հպարտ քաղաքացուց:

Կարճ տևեց հպարտ քաղաքացուց մինչև ոջիլ էվոլյուցիան՝ ընդամենը 7 տարի:

Ես առաջարկում եմ ոջիլներով հավաքվենք և իմպիչմենտի միջոցով վռնդենք սրանց, կամ համակերպվենք ոջիլի կարգավիճակին, ինչպես որոշ ընդդիմադիր պատգամավորներ արդեն արել են:

Իսկ դուք ի՞նչ առաջարկ ունեք… սիրով կլսեմ:

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 1588

Մեկնաբանություններ