Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Եկեղեցին, ինչպես պետությունը, չի կարող չափվել անձերով

Եկեղեցին, ինչպես պետությունը, չի կարող չափվել անձերով
03.06.2025 | 18:17

Եկեղեցին աշխարհի ամենաքաղաքական կառույցներից մեկն է և ամենաորոշիչ ձայներից մեկը:

Պիտի ասվի, որովհետև շատերը դեռ չեն հասկանում՝ ինչու է Ալիև-Էրդողան-Փաշինյան տանդեմը իր վերջին արարում թիրախավորել ՀԱԵ-ն, և թե ինչու 2018-ին նույնպես անմիջապես թիրախավորվեց՝ Բանակի հետ միասին:

Եկեղեցին, ինչպես և պետությունը, ինչպես և բանակը, չի կարող չափվել անձերով. դրանք ինստիտուտներ են, որ անկախ իրենց ներկայացուցիչներից՝ եղել են, կան և կլինեն: Կթուլանան, կուժեղանան, ոմանք կփորձեն ոչնչացնել դրանք, բայց մինչ օրս ոչնչացել են այդ ոմանք, քանի որ այն, ինչը ծառայում է մարդուն, ազգին, ժողովրդին, պատկանում է ևս նրանց՝ անկախ խաչագողերից և պետականաքանդներից:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3477

Մեկնաբանություններ