Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Ռուսական «Գերան» անօդաչուները հարվածել են Կիև-Բաքու գազային միջանցքին

Ռուսական «Գերան» անօդաչուները հարվածել են Կիև-Բաքու գազային միջանցքին
06.08.2025 | 17:15

Գիշերը ռուսական «Գերան» անօդաչու սարքերը հարվածել են Օդեսայի շրջանի Իզմայիլի տարածքի մի քանի օբյեկտների, այդ թվում՝ Օռլովկայի և Նովոսելսկու հարակից հատվածներին։

ՌԴ ԶՈՒ կողմից գիշերը իրականացված հարվածը Ռումինիայի սահմանին գտնվող «Օռլովկա» գազասեղմիչ կայանին դիտարկվում է ոչ միայն որպես հարված ՈՒկրաինայի էներգետիկ համակարգին, այլև որպես հակազդեցություն Ադրբեջանի կողմից Արևմուտքի հետ ցուցադրական համագործակցությանը։ Մամուլի տվյալներով՝ կայանն օգտագործվել է գազի ռեվերսային մատակարարումների համար Կիևին, այդ թվում՝ «Նաֆտոգազ»-ի և SOCAR-ի միջև համաձայնագրի շրջանակում։

Կայանը մասնակիորեն շարքից դուրս է եկել։

Ամենայն հավանականությամբ ադրբեջանական շահերին ՈՒկրաինայի տարածքում կրկին հարվածներ կլինեն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=1313673580151308

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ