Վաշինգտոնում ստորագրվածը Հայաստանին թշնամի է դարձնում մեր բնական դաշնակիցներ ու բարեկամներ Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին։ Երեքն էլ այս կամ այն կերպ դա ցույց են տվել ու դեռ ցույց են տալու։ Հայաստանը կռվախնձոր ու բախումների թատերաբեմ է դառնում։
«Վաշինգտոնյան կոնսենսուսի» արդյունքում Հայաստանը «բարեկամանում» է մեր երկրի հանդեպ թշնամաբար տրամադրված Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
Վաշինգտոնում փլուզվել է տարածաշրջանային «3+3» բանաձևը։ Առնվազն 3-ը դժգոհ են մնացել Վաշինգտոնից։ Հայաստանը հայտնվել է «ճաշացանկում»։
Սա՛ է նիկոլական «Խաղաղության խաչմերուկի» իրական պատկերը։
Հա, չմոռանանք, որ եթե հանկարծ անվտանգային խնդիրներ առաջանան, հոգ չէ։ ԱՄՆ նախագահն ասաց, որ հենց հարց լինի, իրեն զանգեն։ Հիրավի հզոր երաշխիք է դա։
Փաստորեն, երբ տնաբույծ «արևմտամետներն» ասում էին, որ ԱՄՆ-ը մեկ զանգով կարող է հարց լուծել, հենց դա նկատի ունեին։ Մնում է Թրամփի համարը գտնել և հուսալ, որ համարն անհասանելի չի լինի այն պահին, երբ Ադրբեջանը հերթական շանտաժին ու ռազմական ագրեսիային կդիմի։
Անդրանիկ Թևանյան