Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Գետառը վրե՞ժ է լուծում (ֆոտոշարք)

Գետառը վրե՞ժ է լուծում (ֆոտոշարք)
12.07.2012 | 16:26

Երգահան Վահրամ Թաթիկյանը երեկ գիշեր ֆեյսբուքյան իմ էջի պատին այսպիսի ահազանգ հնչեցրեց.

«Գետառի փաստացի վերացումը նոր, բայց, խոշոր հաշվով, կանխատեսելի խնդրի առջև է կանգնեցրել երևանցիներիս: Չմոռանանք, որ Գետառն ավանդաբար դիտվել է որպես հեղեղներից հետո քաղաքը լցվող գետ, որը փակելը, սակայն, ոչ մի բանի չէր հանգեցնելու, ինչի մասին ահազանգում էին հիդրոլոգները, բնապահպաններն ու քաղաքաշինարարները: Այդ ամբողջ տարերքը մնում է գետնի տակ, և, Աստված մի արասցե, հեղեղի դեպքում վտանգելու է Մյասնիկյան պողոտայից մինչև Էրեբունի համայնքն ընկած ողջ տարածքը, ինչի մասին ես էլ եմ ահազանգել: Բայց հիմա կատարվում է ավելի սոսկալին. «գետնի տակն անցած» Գետառում առաջացել են մուտացիայի ենթարկված առնետատիպ կրծողներ, որոնք, ձգտելով դուրս գալ դեպի լույսը, կեղտաջրի խողովակների միջով հայտնվում են մարդկանց բնակարաններում: Սարսափ-ֆիլմ է հիշեցնում: Այսօր ստիպված էի մեկի դեմ երկու ժամ պայքարել` սատկեցնելու համար: Պետք է մի բան անել»:
Այս պահին մեր լրագրողը փորձում է «մի բան անել»` քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից իրոք տագնապահարույց խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու համար:
Նյութը մեր կայքէջում կտեղադրվի պատրաստ լինելուն պես:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ