ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Այդ ամենը մեկ անգամ արդեն եղել է

Այդ ամենը մեկ անգամ արդեն եղել է
06.04.2013 | 23:28

Կիրակի օրը մեկնարկելու է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Մինչ այդ հասցրել ենք մասնակից բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումները ճշտել: Չկա որևէ նորություն: Հերթական անգամ ընդդիմություն կամ այլընտրանք ներկայացող ուժերը փորձեր են անում միավորվելու և միասին պայքարելու ընտրակեղծիքների դեմ, ջարդելու ՀՀԿ-ի «մենաշնորհը»: Դե, անցյալ տարի ԱԺ ընտրություններում չստացվեց ջարդել, թող այս անգամ էլ փորձեն, միգուցե ստացվի: Այլ հարց է, թե որքանով է ընտրողը հավատում իրենց խոստումներին: Հատկապես երբ դրանք վերաբերում են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի՝ միասնական վերահսկողություն իրականացնելուն: Այդ միասնական վերահսկողությունը մինչ այժմ գոնե ակնհայտ պտուղներ չի տվել, բացի ընդդիմադիր համարվող ուժերին միմյանց դեմ հանելուց:
Այս ընթացքում սոցցանցերում քննարկվում էր, թե ինչ է արել կամ չի արել Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սակայն անհայտ է մնում, թե ինչպես պետք է կարողանան խնամիա-բարեկամա-օլիգարխիկ կապերի շնորհիվ հաստատված ապօրինի կառույցների, շինարարությունների դեմ պայքարել նրանք, ովքեր հավակնում են դառնալու Երևանի ավագանու անդամ: Դատելով վերջին տարիներին ընդդիմության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի պահվածքից, հազիվ թե գտնվեն նրանց մեջ հեղափոխականներ: Այդ հեղափոխականությունը մեկ տարի առաջ կայացած ԱԺ ընտրություններից առաջ ընդդիմության լիդերները կարողացան հաջողությամբ «խեղդել»՚՝ այն տարալուծելով ԲՀԿ-ի հետ համագործակցության մեջ: Եվ հիմա մի կուսակցության՝ ընտրակաշառք բաժանելու շնորհիվ մեկ այլ ուժի մենաշնորհի դեմ պայքարելը պարզապես անլուրջ է թվում և միայն հայաստանյան տխուր իրականությունն է բնորոշում: Հատկապես, որ այդ ամենը մեկ անգամ արդեն եղել է: Ազգային ժողովի ընտրությունների տեսքով:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ