Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Մրցանակներ «Ոսկե ծիրանին»

Մրցանակներ «Ոսկե ծիրանին»
12.07.2013 | 12:45

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տասնամյակը նշանավորվեց ոչ միայն պատվարժան հյուրերի ժամանումով Հայաստան, ոչ միայն հետաքրքիր, անգամ` աղմկահարույց ֆիլմերի ցուցադրությամբ, աշխատանքային աներևակայելի հագեցած օրակարգով, այլև կառավարական բարձր պարգևներով: Հոբելյանական երեկույթներից մեկի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրերով «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին շնորհվեց ՀՀ Ժողովրդական արտիստի կոչում, փառատոնի ծրագրերի տնօերն Միքայել Ստամբոլցյանին` Մովսես Խորենացու մեդալ, Սուսաննա Հարությունյանին` ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում:
ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին շնորհվեց Պատվո շքանշան: Դերասանուհի Արսինե Խանջյանը պարգևատրվեց Առաջին կարգի մեդալով:
ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվեց «Ոսկե ծիրան»-ի փոխտնօրեն, կինոռեժիսոր Արա Խանջյանը: Վերջինս մրցանակն ստանալու արարողակարգին ցանկացավ մասնակից դարձնել «Ոսկե ծիրանի» ողջ անձնակազմին, քանի որ այդ մրցանակներին արժանանալու հարցում առկա է բոլորի ներդրումը` առանց բացառության:
ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվեցին հռչակավոր կինոռեժիսորներ Իշտվան Սաբոն, Յոս Ստելինգը, Մարգարեթ ֆոն Թրոթան:
«Ոսկե ծիրանի» բացառիկ արժեքը գիտակցող յուրաքանչյուրիս համար այս մրցանակներն ինքնին հաճելի ու տեղին լինելուց զատ նաև մեկ ուրիշ կարևոր խորհուրդ են պարունակում: Եթե մեր երկրի առաջին դեմքերն այդքան գնահատում ու պատվում են այլևս մեր քաղաքի անջնջելի դիմագիծը դարձած այս միջազգային տոնը` «Ոսկե ծիրանը», ուրեմն կարող ենք ապահով լինել նրան սպասվող ապագայի հարցում: Եվ եթե անգամ երբևէ գտնվի այն «հիմարը» (Ռոման Բալայանի խոսքն է), որը կձգտի խորտակել տասը տարի սիրով, անձնուրաց ջանքով, նվիրումով փայփայած այս տասնամյա ծիրանավառ հրաշքը, խնդիրներ կունենա ոչ միայն փառատոնի շուրջ համախմբված տասնյակ-հազարավոր համակիրների, այլև, մեր կարծիքով, Հայաստան պետության առաջին դեմքերի հետ:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն