ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հանրայինի ապրիլքսանչորսյան եթերը

Հանրայինի ապրիլքսանչորսյան եթերը
24.04.2014 | 12:47

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը «Metro Goldwyn Mayer» ընկերությունից գնել է Անրի Վերնոյի «Մայրիկ», «Պարադի փողոց 588 տուն», այլ ընկերություններից՝ «Արտույտների ագարակը», Քարլա Կարապետյանի «Ճչացողները» և Մայք Դեվիթի «Պատերազմից ավելի վատ» ֆիլմերի հեռուստատեսային հեռարձակման բացառիկ իրավունքները:

Համաձայն կնքված համապատասխան պայմանագրերի ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմերի ցուցադրման իրավունքները պատկանում են միմիայն Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը:
Անրի Վերնոյի «Մայրիկ», «Պարադի փողոցի 588 տունը», Քարլա Կարապետյանի «Ճչացողները», Մայք Դեվիթի «Պատերազմից ավելի վատ» ֆիլմերը Առաջինի եթերում կլինեն այսօր:
Հանրային հեռուստաընկերությունը նախօրեին տեղեկացրել էր, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ամբողջությամբ կվերափոխվի Առաջին ալիքի եթերացանցը:
Ողջ օրվա ընթացքում Հանրայինի հեռուստադիտողները պարբերաբար հնարավորություն կունենան դիտելու ուղիղ միացումներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, թեմատիկ միջազգային ֆիլմեր, տեղական արտադրության հետաքրքիր հեռուստաֆիլմեր, ինչպես նաեւ լրագրողական ռեպորտաժներ:

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ