Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Երկու վիրտուոզ` միևնույն համերգային ծրագրում

Երկու վիրտուոզ`  միևնույն համերգային ծրագրում
20.06.2014 | 11:20

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ բացառիկ համերգով` համաշխարհային հռչակի արժանացած երիտասարդ հայազգի վիրտուոզներ Սերգեյ Խաչատրյանի և Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ:
Երաժշտական երեկոն ամբողջովին բրամսյան էր: Համերգի առաջին բաժնում հնչեց Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար: Երկրորդ բաժնում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը փայլուն կատարումով ներկայացրեց Բրամսի թիվ 2 սիմֆոնիան:
Համերգը ղեկավարում էր ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Առաջին բաժնում Սերգեյ Խաչատրյանի ջութակի և Նարեկ Հախնազարյանի թավջութակի մենանվագներն իրենց բացառիկությամբ պարզապես կլանեցին հանդիսատեսի ողջ էներգիան, և ինչ-որ տեղ պակասեց պատշաճ ուշադրության ու գնահատանքի դրսևորումը ֆիլհարմոնիկի երաժիշտների և դիրիժորի հանդեպ: Հասկանալի էր, որ հայազգի փայլուն երիտասարդների ելույթը միևնույն բեմում, միևնույն ստեղծագործության կատարման ընթացքում իսկապես իրադարձային էր երաժշտասեր հանրության կյանքում և վաղուց սպասված: Ծափերի տարափն ու ծաղկեփնջերի առատությունն այս պարագայում միանգամայն օրինաչափ էին: Որպես իրենց հանդեպ ցուցաբերված ջերմ վերաբերմունքի փոխհատուցում` վիրտուոզները բաժինը եզրափակեցին չնախատեսված մեկ այլ կատարումով:
Համերգի երկրորդ բաժնում, իհարկե, ֆիլհարմոնիկը և Էդուարդ Թոփչյանը կարողացան գտնել ունկնդրի սիրտը տանող ուղիները և Բրամսի թիվ 2 սիմֆոնիայի փայլուն կատարմամբ հավաստիացնել, որ օրվա հերոսները ոչ միայն անչափ համակրելի երիտասարդ հայորդիներն են, որ նվաճել են աշխարհն իրենց մարդկային և կատարողական արժանիքների շնորհիվ, այլև իրենք` մեզ լավ ծանոթ և հայ հասարակության երաժշտական ճաշակը կրթելուն կոչված նվագախմբի անդամներն ու իրենց գեղարվեստական ղեկավարը: Չէ՞ որ հենց վերջինիս աշխատանքի արդյունքում ենք մենք ունենում նման համերգներ և ապրում ազգային հպարտության վեհ զգացումը, երբ բեմ են բարձրանում աշխարհասփյուռ մեր ազգի երևելի ներկայացուցիչները:
Այս համերգը մեկն էր այն իրողություններից, որոնք մեզ համոզում են, թե հայ ազգի մշակութային պոտենցիալը չի մարել քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական ցնցումների տևական աղետի ճիրաններում, թե գեղեցիկը, իսկապես, կփրկի աշխարհը, և, որ ամենակարևորն է, մեր` հայերիս փայփայած` երազանքների ու սպասումների աշխարհը:
ՈՒ, գոնե ինձ համար, պակաս կարևոր չէր այն փաստը, որ հաջողված ելույթից հետո «Արամ Խաչատրյան» համերգասրահում անբռնազբոս ջերմությամբ ու հարազատությամբ միմյանց հետ ողջագուրվում էին ոչ թե պարզապես ֆենոմենալ երեք երաժիշտ, այլ երեք փայլուն հայորդի` Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և Էդուարդ Թոփչյանը:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

witter">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն