ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

ԲՀԿ-ի նախահամագումարյան «վիճակը»

ԲՀԿ-ի նախահամագումարյան «վիճակը»
04.03.2015 | 18:25

Վաղը տեղի է ունենալու ԲՀԿ համագումարը, որը փակ է լինելու: Չնայած ԲՀԿ-ականներն այսօր խուսափում էին որևէ տեղեկություններ տալ այս առնչությամբ և ընդհանրապես իրավիճակի վերաբերյալ, բայց մեզ որոշ բաներ հայտնի դարձան:

ԲՀԿ-ն կունենա կին նախագահ, այսուհետ կուսակցությունը կառաջնորդի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Սակայն Գագիկ Ծառուկյանը չի հեռանա կուսակցությունից, այսինքն` նաև քաղաքականությունից: Նախատեսվում է նաև նրա ելույթը, որում Ծառուկյանը վերստին կընդգծի, որ ինքը մնալու է ժողովրդի կողքին և կաջակցի նրանց իր հնարավորությունների սահմանում:
Նաիրա Զոհրաբյանի կուսակցության ղեկավար դառնալու փաստը որոշ ԲՀԿ-ականների սրտով չէ, ու նրանք կամ կմեկուսացվեն, կամ էլ կլքեն կուսակցությունը: Նախատեսվում է նաև մամուլի խոսնակի փոփոխություն: Տիգրան ՈՒրիխանյանը ոչ միայն կհրաժարվի այդ «պաշտոնից», այլև, ամենայն հավանականությամբ, կլքի կուսակցությունը: Սակայն դա այնպես կանի, որ պատգամավորի մանդատը ձեռքից բաց չթողնի: ԲՀԿ-ից կհեռանա նաև Վարդան Օսկանյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ