Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Օճառաջրի հետ երեխային էլ դուրս չգցենք

Օճառաջրի հետ երեխային էլ դուրս չգցենք
30.06.2015 | 01:11

Հայաստանում դասական իրավիճակ է. վերևինները չեն ուզում, ներքևինները չեն կարողանում: Ինչ են ուզում արտաքին խաղացողները, հազար անգամ ասել ենք. պարզապես պետք է հասկանալ մեկ բան՝ իրո՞ք Հայաստանի «հերթն» էր` դառնալու աշխարհի, հետխորհրդային երկրների «թեժ» կետը:
Նախ՝ իշխանությունն այս խաղում ինչ կարողացավ, արեց: Ընդամենը որպես «պոստֆակտում»: Այո, որպես հետգրություն: Ինչո՞ւ նույն իշխանությունը, կառավարության ղեկավարը ժամանակին չփորձեցին հասկանալ, որ օրերից մի օր ՀԷՑ-ում առկա վիճակը կվերածվի ղեկավարելի քաոսի, ու իրենք ոչ թե զարգացումների առջևից, հայտարարություններ տարածելով, այլ գործընթացի պոչից կգնան ընդամենը` պատային վիճակի համար ոչ մի լուծում չունենալով:
Եվ ապա, ամեն կարգի հարց հնչում է, բացի ամենակարևորից՝ ինչո՞ւ մեկ էլ ու բիբինյան ռուսական «թանկագին» և անմոռաց ընկերությունը, որը նաև մոնոպոլիստ է այդ ոլորտում, վերցրեց ու ասաց` ուզում եմ բարձրացնել սակագինը: Հենց հիմա, երբ, սպասվում են սահմանադրական փոփոխություններ: Ի վերջո, այսքան ժամանակ սպասել էր, կարող էր ևս մի չորս-հինգ ամիս սպասել, սահմանադրականն «անցներ» ու նոր ասեր, ոչ մեկ, ոչ երկուս, հայաստանյան տնտեսության այս կոլապսի պայմաններում 17 դրամի թանկացում է ուզում սիրտս, ու թե չթանկացվի, հնարավոր են հովհարային անջատումներ (ինչը, ի դեպ, գոնե մեր թաղամասում արդեն տևական ժամանակ առկա է):
Ասել է` ռուսական ընկերությունը, յուր անհետացած Բիբինով, սահմանադրականի «տակ» վատն ու վատագույնն է առաջարկում առանց այն էլ որևէ բանով աչքի չընկած, եթե ավելին չասենք, իշխանություններին ու կառավարությանը:
Դա կարո՞ղ էր պատահական լինել: Երբե՛ք: Էլ չենք ասում, որ ռուսական կողմն այդպես էլ յուր Սոկոլովով ¥հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համաղեկավար¤ այդպես էլ չանդրադարձավ, թե ինչու է այսպիսի վիճակ ստեղծվել իրենց Բիբինի մոտ: Խնդրին, իհարկե, անդրադարձավ Սերժ Սարգսյանը, ասելով սպասված բառը՝ եթե անցկացվող աուդիտի ընթացքում պարզվի, որ ինչ-որ բան այն չէ ընկերությունում, հնարավոր է` այն ազգայնացվի կամ վաճառվի:
Հասկանալի է, կվերավաճառվի: Բայց ե՞րբ: Այո, աուդիտից հետո: Իսկ աուդիտը գոնե մի ամիս կտևի, չէ՞, եթե ոչ ավելի: Հիմա ի՞նչ, անհամբեր, սահմանադրական փոփոխություններն արգելափակելու համար ամեն ինչի պատրաստ «կոնկուրենտ ֆիրմային», որը ոչ ի կերպ չի ուզում լքել Բաղրամյանը ու գնալ Ազատության հրապարակ, ինչպե՞ս բացատրես, որ պետք է մի քանի ամիս համբերի: Այդ մի քանի ամիսը նրա համար լոկ սահմանադրական փոփոխությունների «պատկեր» ունի, նա խորապես ու ամենաբարձր աշտարակից թքած ունի այս հայրենիքի էլ, ժողովրդի էլ, նրա սոցիալական հոգսերի էլ, է՛լ առավել իշխանությունների ու կառավարության բոլոր կարգի «բանտիկների» վրա: Նրան պետք է հիմա և բոլորը:
Հաջորդիվ` ինչպե՞ս բացատրես Ժիրայր Սէֆիլյանին և Գարեգին Չուքասզյանին, որ լսեք, տղերք, էս երկիրն ՈՒկրաինա չէ. ցանկացած գեոքաղաքական խաղացող, եթե փորձի ձեր միջոցով «փռշտալ», երկիրը «վարի կգնա մի ուրիշ ձև», և դուք ձեր խորքային անհանդուրժողականությունը որևէ տեղ դրսևորելու հնարավորություն այլևս ու երբեք չեք ունենա:
Բոլոր դեպքերում, պարտիան դեռ բաց է թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ ներքին խաղացողների, նաև… Աստծո մասով:
Աստծուն հավատացողները շատ են թե՛ ժողովրդի, թե՛ արդեն քանի օր նույն ժողովրդի հետ ոտքի վրա «մնացած» ոստիկանության մեջ:
Եվ իզուր է Արգիշտին (պա՛հ, ինչ էլ անուն է) բարբառում, թե` էս ի՞նչ քայլեր են անում` «աղոթականության»:
Հետո, երբ այդ «չաղոթականության» և հպարտության համար նույն Արգիշտիի «մասով» տիեզերքը հարված-հակահարվածը կկիրառի, թող Արգիշտին հիշի, որ ինքն առաջին հերթին ոտնահարել է մարդկային ամենամեծ իրավունքը՝ մարդու աղոթականությունը, հետևաբար` աղոթքի զորությունը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ