ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հարցում եք արել, որ ի՞նչ

Հարցում եք արել, որ ի՞նչ
06.04.2018 | 00:39

Ինչպես ամեն ընտրությունից առաջ, այս անգամ էլ հայտնի GALLUP International ասոցիացիայի անդամ ԷՄՓԻՋԻ ընկերությունը հարցումներ է անցկացրել: Իհարկե, այս անգամ ընտրություն ասածը խիստ հարաբերական է, քանի որ այդ «ընտրությանը» միայն խորհրդարանն է մասնակցելու, և, անկախ հարցումների արդյունքից ու ժողովրդի ցանկությունից վարչապետ է նշանակվելու այն անձը, ում կընտրի խորհրդարանի մեծամասնությունը, ուստի «թիթիզություն» չէ՞ հասարակության կարծիքը հարցնելը:


Իսկ երբ հիմնավորում են, թե, օրինակ, ինչու են ուզում, որ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանը, տպավորությունն այն է, որ այդ հարցումներն անցկացվել են միայն հանրապետականների շրջանում: Կրկնվում է այն թեզը, որն ամիսներ շարունակ ՀՀԿ-ն է տարփողել: Սերժ Սարգսյանը առավել բարձր վարկանիշ ունի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վարման, արտաքին քաղաքականության իրականացման և բանակին վերաբերող հարցերում, Կարեն Կարապետյանը՝ սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերում: Իսկ սա՞ չէին տևական ժամանակ հանրությանը հրամցնում իշխող կուսակցության ներկայացուցիչները:
Միայն թե նրանց գործն ավելի է բարդացել. հարցման արդյունքներով Կարեն Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է՝ 27,3 տոկոս, Սերժ Սարգսյանը մի փոքր զիջում է՝ 24,8 տոկոս: Այսինքն, եթե տրամաբանությամբ առաջնորդվենք ու հասարակության ցանկություններով, ՀՀԿ-ն պետք է Կարեն Կարապետյանին վարչապետ «կարգի», բայց «Հանրապետականը» հանրապետական չի լինի, եթե այս անգամ էլ հանրության կարծիքը լսի: ՈՒրեմն վարչապետ կլինի նա, ում ՀՀԿ-ն միշտ ու հավերժ անփոխարինելի է համարում:
Եվ քանի՞ գրոշ արժե հանրության կարծիքը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ