ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ղեկավարին չի սազում «բացբերանություն» անել

Ղեկավարին չի սազում «բացբերանություն» անել
10.05.2019 | 15:27

Սովորաբար ասում են, թե ով շատ է խոսում, շատ էլ սխալներ է թույլ տալիս։ Սա խիստ հատկանշական է Նիկոլ Փաշինյանի պարագայում։ 4-5 ժամ տևողությամբ ասուլիսներում շատ «կիքսեր» են լինում, որոնք ավելի նուրբ ձևակերպված, կարելի է ասել վարչապետին ոչ հարիր խոսք։ Ընդհանրապես Փաշինյանը շատ հեռու է դիվանագիտությունից, նույնիսկ քաղաքական հակառակորդին շատ դիպուկ կարելի է պատասխանել, բայց դիվանագիտորեն, առանց նյարդային ջղաձգումների, հիստերիաների։


Այս ամենին գումարվում է Փաշինյանի՝ լրագրողի կարգավիճակից երբեք դուրս չգալու մոլուցքը։ Վերջին ասուլիսում Փաշինյանն էլի մասնագիտությանը հավատարիմ մնաց։ Այդքան երկարաշունչ ասուլիսում պետք էր ինտրիգ , և նա ապահովեց։ ԱԱԾ-ից նյութեր են անհետացել։ Սակայն այս առումով երկու մեկնաբանություն եղավ՝ մեկ փաստաթղթեր են ոչնչացվել, մեկ էլ՝ անհետացել։ Սրանք տարբեր բաներ են։


Բայց նախ պետք է հասկանալ ինչի՞ համար Փաշինյանը հրապարակեց մի բան, երբ դեռ ծառայողական քննություն է ընթանում։ Արդյոք սա տեղավորվում է այն "գործերի" շարքին, երբ դեռ չկար իրավական որոշումներ, բայց Փաշինյանն իր լայվերով մեղադրական դատավճիռներ էր կայացնում։ Ինչու՞ չի սպասում մինչև ԱԱԾ-ն վերջնական եզրակացություն կայացնի, հետո բարձրաձայնի հանցագործության մասին։ Ժողովրդի լեզվով ասած, բացբերանությունը միշտ չէ, որ զարդարում է երկրի ղեկավարին։ Եթե, իհարկե, հատուկ նպատակ չկա քաղաքական օրակարգում նոր խայծ գցել, որը նաև ուշադրությունը կշեղի բուն երևույթից։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ