ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հնձելու են այն, ինչ ցանել են

Հնձելու են այն, ինչ ցանել են
15.05.2025 | 15:25

Անուղղելի սուտասան Նիկոլի ուսապարկերը մանտրայի պես կրկնում են, թե ի տարբերություն նախորդ իշխանությունների, Նիկոլի օրոք մարդկանց բռնության չեն ենթարկում, չեն ծեծում, չեն սպանում:

Անշուշտ, Նիկոլի ղեկավարությամբ այս դատարկախոսության հեղինակները հիշողության, տրամաբանության ու բարոյականության հետ կապված խնդիրներ ունեն: Չի բացառվում նաև, որ հոգեխանգարման խնդիրներ ունեն:

Միայն թե բնության մեջ գոյություն չունի մի իրավական կարգավորում, որը կստիպի պատմությանը մոռանալ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի գլխին պատուհասների իշխանության բերած զուլումն ու վայիսը:

Ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի մոռացվել, իսկ պատմության դատաստանին մատների արանքով նայողները, հավատացեք, երբեք ու երբեք չեն պլստացել ոչ մի երկրում, ոչ մի հասարակությունում:

Ինչ վերաբերվում է Նիկոլի ռեժիմի ժամանակ «բռնություն չլինելուն», ապա գուցե իրենք են «մոռացել», բայց պատմությունը չի մոռացել, որ Նիկոլի ռեժիմի ժամանակ բանտում մահացել են (գուցե և սպանվել) ապօրինի կալանավորված լրագրող Մհեր Եղիազարյանը և հանրային գործիչ Արմեն Գրիգորյանը (ուղիղ եթերում), Նիկոլի շարասյունը վրաերթի է ենթարկել ու սպանել հղի Սոնա Մնացականյանին:

Այս այլանդակությունները տեղի են ունեցել Նիկոլի ռեժիմի օրոք ու պատմությունը սա չի մոռացել:

Ի դեպ, 4 տարի առաջ Նիկոլի ռեժիմի օրոք՝ 2021-ի հունիսի 22-ին, տանս դիմաց կայանված մեքենաս նռնակով պայթեցվել է:

Ինձ հարցաքննող իրավապահների հարցին, թե ում եմ կասկածում, ասել եմ՝ Նիկոլին:

ՈՒ նաև ասել եմ՝ քանի Նիկոլը վարչապետի աթոռին է, դուք այս գործը չեք բացահայտելու:

Այդպես էլ եղավ՝ պայթյունից 4 տարի անց Նիկոլի ոստիկանությունը, դատախազությունն ու քննչականը ասելիք չունեն:

Ես անսպառ համբերություն ունեմ ու համոզված եմ, որ հեռու չէ օրը, երբ պատվիրատուն էլ, կատարողներն էլ, գործը պարտակողներն էլ ջրի երես են դուրս գալու և հնձելու են այն, ինչ ցանել են:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ