Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

«Հեղափոխության պլան»

«Հեղափոխության պլան»
25.06.2025 | 19:17

Ընդդիմության մի ստվար զանգված այնքան է տարված իշխանության գալու մոլուցքոց, որ Նիկոլին հեռացնելը առհասարակ հանել է օրակարգից:

Դե Նիկոլն էլ Նիկոլ չէր լինի, եթե չհիշեցներ այդ մասին: Իրեն հեռացնելու նախադրյալներ ստեղծելուց զատ, նա հիմա էլ պլան է առաջ քաշել` հեղափոխության պլան:

Զավեշտն այն է, որ որքան թուլացած է օրվա իշխանությունը, որ «հեղափոխության պլան» մշակելիս ոչ մի ծանրակշիռ գործողություն ու անելիք չի հնարել:

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ