ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Չափից ավելի «գրագետ» և «աղոթող» երևալու մոլուցքով տառապող Տեր Արամ քահանա Ասատրյանին

Չափից ավելի «գրագետ» և «աղոթող» երևալու մոլուցքով տառապող Տեր Արամ քահանա Ասատրյանին
17.09.2025 | 17:10

Այս խոսքերը, որոնք պետք է հնչեցնեմ, սրտի մեծ ցավ ու ափսոսանք են իրենց մեջ պարունակում:

Արժանապատիվ տեր Հայր, խորը ցավով և կսկիծով դիտեցի Հանրային հեռուստաընկերության եթերի ժամանակ հնչեցրած կարծիքներդ և առհասարակ վերջին շրջանում դրսևորած վարքագիծդ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցու և հոգևոր առաջնորդների: Տպավորությունն այն է, որ երկու Տեր Արամ է գործում քո մեջ, այն Տեր Արամը, ով «Նոր Հայրապետ, Նոր Հայաստան» շարժման ժամանակ բարձր ձայնով աղաղակում էր, պատառոտելով իրեն, ասելով՝ «Վեհափառ Տե´ր, ձեզ թիկնապահ է անհրաժեշտ սրանցից պաշտպանելու համար, և ես զգեստս կհանեմ ու կպաշտպանեմ ձեզ», իսկ հիմա մեկ ուրիշ Տեր Արամ, ով դարձյալ իրեն ավելի ուժգին պատառոտում է, ասելով՝ «Ժողովու՜րդ, ժողովու՜րդ եկե´ք փրկեք ի´նձ Վեհափառից, Առաջնորդներից, «հալածանքներից» և անասելի դառը«կտտանքներից»:

Ի՞նչ փոխվեց այս կարճ տարիների ընթացքում Տեր Արամ: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ փոխվեց:

Վեհափառ Հայրապետը, ով նույնիսկ ապահով էլ էր քեզ` Երևանում, Մայր Աթոռին պատկանող բնակարանով, որ կարողանաս կեցությունդ ավելի բարվոք պայմաններում անցկացնես, այսօր ապերախտի պես, առանց ամոթ զգալու խոսում ես Իր և Մեր դեմ:

Հացը, որ կերե´լ ես և ուրանում ես, լավ տեղ չի տանելու քեզ արժանապատիվ եղբայր:

Հացն ուրացողին օգտագործում են, և հետո իբրև փալաս ոտքերը մաքրում են վրան և դեն շպրտում:

Ահա սա է սպասվում քեզ:

Այսօր որոշ շրջանակների դու պետք ես, բայց վաղը քո անհրաժեշտությունը չի զգալու և ոչ ոք: Երբեք ուշ չէ վերանայելու համար վարքագիծդ և սխալ ընթացքդ, մնում եմ աղոթող քեզ համար:

Եղբայրական սիրով և աղոթքով` օծակից եղբայր՝

Տեր Վարազդատ քահանա ՆԱՋԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 188

Մեկնաբանություններ