Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Թուրքական Հայաստան, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք

Թուրքական Հայաստան, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք
24.09.2025 | 14:40

Միայն վերջին 24 ամիսների ընթացքում Հայաստանում՝

-Ընդդիմադիր քաղաքապետի սպանություն

-Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա հարձակում

-Բագրատ ու Միքայել սրբազանների ապօրինի կալանավորում

-Բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալում

ժԸնտրված համայնքապետերի ձերբակալում ու համայնքապետարանների հաղթած թիմերի վրա բռնաճնշումներ

-Մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ

-Մեծացող արտաքին պարտք

-Օրեցօր ավելացող կենցաղային խնդիրներ՝ խցանումներից մինչև ջրհեղեղներ

-Հղի աղջկա սպանություն պետական մեքենայի կողմից

-Տասնյակ կոռուպցիոն բացահայտումներ իշխողների թիմի անդամների մասին

-Մի քանի տասնյակ հայ գերիներ Ադրբեջանում՝ թողնված Ալիևի քմահաճույքին

-Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջների կատարում

-Պատրաստվող տարածքային զիջումներ Տավուշում ու Վայոց Ձորում

-Արցախի հանձնում և ազատագրական պայքարի ու մեր սուրբ նահատակների ուրացում

-Ամենօրյա ռեժիմով մաղձի, ատելության ու պղծության քարոզ, վիրավորանքներ ու հասարակության գիտակցված պառակտում

Ցանկը շարունակելի է։

Սա է թուրքական Հայաստանը, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք անուն-ազգանունով, որը դե-ֆակտո զբաղեցնում է վարչապետի աթոռը։

Կամ կլռեք ու կհամաձայնեք էս ամենին՝ լավագույն դեպքում դառնալով անտուն գաղթական, կամ վերջապես կխոսեք ու կպայքարեք ուժեղ, արդար ու հաղթող Հայաստանի համար, որտեղ հնարավոր կլինի ապրել անվտանգ ու ազատ։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 2207

Մեկնաբանություններ