«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Այս տարվա տոնը բոլորինն է լինելու

Այս տարվա տոնը բոլորինն է լինելու
09.10.2012 | 13:04

«Էրեբունի-Երևան» տոնակատարությանը հրավիրված հանրաճանաչ երգիչների և մշակութային գործիչների բնօրինակն է ժամանելու Երևան»,- վստահեցրեց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ անցած անգամվա պես ճանաչված երգչի կրկնօրինակին դեմ տան մայրաքաղաքացիներին։
Հոկտեմբերի 8-ին քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի նպատակն էր տեղեկացնել հանրությանը «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակներում նախատեսվող միջոցառումներին։ «Այս տարվա տոնակատարությունն առանձնահատուկ կլինի բեմահարթակների քանակով (դրանք ավելի շատ կլինեն), աչքի կընկնեն իրենց շքեղությամբ։ Առաջին անգամ կտեղադրվի աշխարհի ազգերի բեմահարթակ, որտեղ կներկայացվի ազգային փոքրամասնությունների մշակույթը։ Կլինեն պոեզիայի, կրկեսային, թատերական արվեստի բեմահարթակներ։ Կկազմակերպվի գեղարվեստի կրթական օջախների սաների աշխատանքների ցուցադրում»,- պարզաբանեց քաղաքապետի խորհրդականը, պատասխանելով մեր հարցին, թե ինչ առանձնահատկություն կունենա 2012-ի տոնակատարությունը նախորդ տարիների համեմատ։ Նշենք կարևոր մի հանգամանք ևս. ի տարբերություն այլ տարիների, կարծես թե քաղաքապետարանը որոշել է տոնակատարությունը մտցնել յուրաքանչյուր վարչական շրջան, նույնիսկ բակեր։ Եթե ստացվի, ապա սա շատ ողջունելի քայլ կլինի, քանի որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը ոչ միայն կենտրոնի բնակիչներինն է, այլև ամբողջ մայրաքաղաքի, էլ չասենք` ինչ-որ տեղ նաև աշխարհի հայության։
Նշենք, որ տոնակատարության համար համայնքային բյուջեից հատկացված է 90 մլն դրամ։ Սակայն մենք ճշտեցինք, որ, հոկտեմբերի 8-ի դրությամբ, շուրջ 17 ընկերություն իր օգնությունն է տրամադրում «Երևան» հիմնադրամին, և մինչև հոկտեմբերի 14-ը ներդրումներ են սպասվում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ