Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Նախարարը խնդիր չի տեսնում

Նախարարը խնդիր չի տեսնում
04.03.2013 | 16:17

Ազգային դրամը «լուռ և ամոթխած» քայլերով իր տեղն է զիջում արտարժույթին։ Վերջին երկու շաբաթում դոլարի գինը դրամի նկատմամբ բարձրացավ ևս 2-3 դրամով։ Այսինքն` դրամի արժեզրկման վերջին երկու տարվա տենդենցը շարունակվում է, ո՞րն է պատճառը, և արդյոք սա չի՞ մտահոգում ֆինանսների նախարարին։ «Իսկ ինչո՞ւ եք այդ հարցն ինձ ուղղում, հարցրեք ԿԲ-ին»,- ԱԺ-ում մեզ հետ ճեպազրույցում նկատեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Այն, որ դրամ-դոլար փոխարժեքի հարցը ԿԲ-ինն է, մենք շատ լավ գիտենք, բայց դիմեցինք նախարարին, որպես նախկինում ԿԲ-ի խորհրդի անդամի և որպես ֆինանսների նախարարի, որպեսզի հասկանանք` արդյոք դոլարի արժևորումը չի՞ ազդի Հայաստանի վարկային պարտավորությունների վրա։ «Ոչ, միանշանակ չի ազդի։ Այդ խնդիրն ի սկզբանե կարգավորված է»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ