Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Մտավորականները «պատրաստ» են 100-րդ տարելիցին»

«Մտավորականները «պատրաստ» են  100-րդ տարելիցին»
27.02.2015 | 00:34

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Այդ կարևոր տարելիցին հայ ժողովուրդը մշակութային առումով պատրա՞ստ է, հարցրի երգչուհի, ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ:


-Սա այն առիթն է,- ասաց պատգամավորը,- երբ պետք է ներկայացվեն գրականության, կինոյի, կերպարվեստի հարյուր տարվա ընթացքում ստեղծված արվեստի գործերը, որոնք պատկերում են այդ սարսափելի ոճրագործությունը:
-Դրանցից որո՞նք կառանձնացնեիք:
-«Կարոտ» ֆիլմը։
-Նկատի ունեմ այս տարելիցի «շրջանակում», «հատուկ» 100-ամյակի համար ստեղծված արվեստի գործերը:
-Ես հարցին այդպես չեմ մոտենա: Պետք է նայել հարյուրամյակում ինչ է կատարվել: Այստեղ չպետք է մոռանալ նաև սփյուռքում ստեղծված գործերը: Զորօրինակ, Արշիլ Գորկու կերպարվեստը, որը համարվում է «փոփ արտի» հիմնադիրը: Հենց միայն նրա մոր դիմանկարն ամեն ինչ ասում է: Էլ չեմ ասում իր և Վարդուշի նամակագրությունը: Երաժշտության մեջ` Կոմիտասի ժառանգությունը:
-Արդի ժամանակաշրջանում ի՞նչ է ստեղծվել:
-Երաժշտության մեջ` օրատորիաներ, ռեքվիեմներ: Տիգրան Մանսուրյանի ռեքվիեմը, որը համաշխարհային գլուխգործոց է` նվիրված իմ ընտանիքին: Բոլորս էլ ունենք այդ առումով մեր ցավոտ պատմությունը: Կոմիտասի կիսատ մնացած «Անուշ» օպերան:
-Եթե մի կողմ թողնենք եղեռնը պատկերող մեր մշակութային ժառանգությունը, այսօրվա «ստեղծվածը» Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Լուսահոգի Լեոնիդ Ազգալդյանը պատերազմի ժամանակ մի նախադասություն է ասել. «Սա Հայաստանն է ու վերջ»: Մենք բոլորս լուռ պիտի ընդունենք այս ճշմարտությունը: Այս տարի մշակից սկսած մինչև մտավորական ամեն ինչ պիտի անենք, որ մեր ազգի պատմությունն ամբողջապես ներկայացնենք: Քանի որ ապրիլի 24-ն ամրագրված է հենց մշակույթի գործիչներին խոշտանգելու օր, հատկապես նրանք պետք է ակտիվ լինեն: Կարծում եմ, նրանք էլ պատրաստ են 100-րդ տարելիցին:
-Իսկ քաղաքականությունն ու քաղաքական գործիչները «պատրա՞ստ» են:
-Քաղաքական գործիչ համարում եմ նրանց, ովքեր պետական մտածելակերպ ունեն, արժևորում են մեր պետությունը, գիտեն եղեռնի դառը հետևանքը, այս մի բուռ հողի արժեքը:
-Այդպես «գիտակցողների» թիվը քիչ չէ՞:
-Չգիտակցողների թիվն է քիչ:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ