Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Բա որ լրագրողները տեսնե՞ն

Բա որ լրագրողները տեսնե՞ն
10.11.2015 | 00:04

Պարզվում է` ընդդիմության որոշ ներկայացուցիչներ իշխանությունների հետ կանգնել-խոսել-շփվելու բարդույթներ ունեն: Նրանց անընդհատ հետապնդում է միտքը, թե լրագրողի աչքը» տեսնելու է իրենց, և կայացվելու է «ահավոր դատավճիռը»` իշխանությանը «ծախված»: Նման մտավախություններ ունի նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Այս մասին մեզ պատմեց նրա երբեմնի թիմակիցներից մեկը` հավելելով, որ որպես խմբակցության ղեկավար էլ Զուրաբյանը խուսափում է իշխանության ներկայացուցիչների հետ «տետ ա տետ» հանդիպելուց, երբ շուրջբոլորը լրագրողներ են:
Վերջերս, երբ ՀԱԿ խմբակցության ղեկավարը «հյուրընկալվել» է ԱԺ նախագահին, հանդիպման ավարտին նույն մտահոգությունը հայտնել է խոսնակին, թե բա լրագրողները, եթե իրեն տեսնեն Գալուստ Սահակյանի աշխատասենյակից դուրս գալիս, ի՞նչ կմտածեն, ի՞նչ կհարցնեն: Սահակյանն իր ոճին հավատարիմ, միատոն ու հանգիստ «մխիթարել» է. «Ինչ դու ասես լրագրողներին, ես նույնը կհաստատեմ»:
Նույն աղբյուրը նաև պատմեց, որ ժամանակին Զուրաբյանն իրեն հորդորել է չգնալ իշխանությունների կազմակերպած խնջույքներին, միջոցառումներին, որ տարակարծությունների տեղիք չտա: Երբ հակադարձ հարց է տրվել, թե ինքը երբևէ չի՞ գնում նման հավաքների, հնչել է սպասված պատասխանը. «Եթե համոզվում եմ, որ այնտեղ ոչ մի լրագրող չի լինելու»:
Պարզվում է` իշխանություն-ընդդիմություն բարիդրացիական հարաբերությունների կայացմանը խոչընդոտում են «չար, կասկածամիտ» լրագրողները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ