Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Պեղեք, գտեք Միխայիլ Բաղդասարովին, որ տույժերը վճարի

Պեղեք, գտեք Միխայիլ Բաղդասարովին, որ տույժերը վճարի
26.04.2016 | 14:30

Այսօր խորհրդարանում բացառիկ «դեպք» տեղի ունեցավ: Կառավարության նախագիծը մերժվեց: Իսկ գործադիրը ցանկանում էր «Հրազդան ցեմենտ ՓԲԸ-ին» սոցիալական ապահովագրության վճարներից ազատել ու հարկային արտոնություն տալ: Պատգամավորները, բավական չէ, մերժեցին այն, նաև հիշեցրին այդ ընկերության նախկին տիրոջ անպատասխանատու վարքը:

ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց. «Տույժերը հանելը վաճառքի հետ կապ չունի: Վաճառքը կարելի է անել, տույժերը չհանել: Ինչ մեզ ներկայացվում է` խայտառակություն է, սուտ: Ծախեք առանց տույժերի: Տույժերը պետք է վճարի Միխայիլ Բաղդասարովը: Բաղդասարովը 2003-ին սեփականաշնորհում է Խնայբանկը, 2 տարի հետո ծախում է այդ նույն Խնայբանկը 30 մլն դոլարով ՎՏԲ-ին: Լինելով ՎՏԲ-ի նախագահը, ինքը իրեն վարկ է տալիս ու հետ չի վճարում այն: Հիմա դուք էլ պարտակում եք այդ հանցագործությունը»:
Բագրատյանի խոսքը շարունակեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Ով ուզում է` գալիս է, երկիրը թալանում է, հետո վեր է կենում, ասում է՝ ցտեսություն, ես գնացի: Միխայիլ Բաղդասարովի օդի տուրքը հիշենք, որի տակ կքած էր երկիրը տարիներ շարունակ: Պեղեք, գտեք, թող գա, կրի պատասխանատվություն»,- ասաց տիկին Զոհրաբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ