ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպմանը: «Եթե Պուտինի առաջարկը լավ գործարք է, ես դրա մասին կպատմեմ եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին և Զելենսկուն: Ալյասկայից հետո հաջորդ հանդիպումը պետք է լինի Պուտինի և Զելենսկու կամ Պուտինի, Զելենսկու և իմ միջև»,- ասել է Թրամփը։               
 

«Շան լափի» հետքերով

«Շան լափի» հետքերով
04.10.2016 | 00:29

«Իրատեսը» նախորդ համարում անդրադարձել էր դատապարտյալներին տրվող սննդին հատկացված գումարներին, որոնց կեսն անգամ տեղ չի հասնում, իսկ չնչին մասն էլ օգտագործվում է անորակ սնունդ մատակարարելու վրա։ Այդ հրապարակումից հետո և՛ դատապարտյալներից, և՛ նրանց հարազատներից բավականին շատ արձագանքներ եղան։
Նախ բոլորը միաբերան պնդում էին, որ եթե տնից եկող ծանրոցները չլինեն, իրենք շաբաթներով սոված կմնան, բայց չեն ուտի, իրենց բառով ասած, «շան լափը»։

Նրանք այս առնչությամբ նոր վարչապետին հորդորում են ստուգել սննդի գնման իրական ցանկը։ Պատկերը, վստահեցնում են դատապարտյալները, կզարմացնի նորանշանակ վարչապետին։ Հիշեցնենք, որ 2015-ին, արդարադատության նախարարի հրամանով, կանոնակարգվել է պահեստից օրական դուրս գրվող սննդամթերքի ցանկի, քանակի և որակի հսկողության կարգը: Հրահանգը նախատեսում է նաև պատասխանատու հերթապահի ու բժշկի կողմից ճաշերի քանակի և որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն, որի շրջանակներում վերջիններս պարտավոր են համապատասխան եզրակացություն ներկայացնել:


Հարց է առաջանում՝ ի՞նչ ստուգումներ են իրականացնում հերթապահն ու բժիշկը, եթե նման անորակ սնունդ է տրվում դատապարտյալներին, ովքե՞ր են այդպիսի սնունդ գնում, և ո՞ւմ գրպանում են հայտնվում դատապարտյալների օրապահիկի գումարները։ Դատապարտյալները հուսով են, որ այս հարցը վարչապետի անմիջական ուշադրության կենտրոնում կլինի, և կշահի նախ և առաջ պետական բյուջեն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ