Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Լուռ են և՛ «դեմ»-երը, և՛ «կողմ»-երը

Լուռ են և՛ «դեմ»-երը, և՛ «կողմ»-երը
20.10.2017 | 07:41

Հրապարակվեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի վերջնական ստորագրումը նախատեսվում է գալիք նոյեմբերին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Հայաստանի արտգործնախարարության կայքում տեղադրված տեքստը բավական ընդգրկուն է` 357 էջ: Մինչ այս քաղաքական դաշտը ողողված էր ԵՄ-ի հետ համաձայնագրի քննարկումներով, «դեմ» ու «կողմ» տեսակետներով: Հրապարակումից հետո մեկ շաբաթ է անցել, սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները խուսափում են համաձայնագրի մասին խոսելուց, պատճառաբանելով, թե չեն կարդացել, պատրաստ չեն խոսելու: ՈՒշագրավ է, որ արևմտամետ գործիչները ևս չեն ցանկանում խոսել:


Քաղաքական դաշտը տևական ժամանակ ալեկոծող համաձայնագիրը մեկնաբանելու «մենաշնորհը» պատկանում է վերլուծաբաններին ու փորձագետներին, իսկ խորհրդարանական ուժերը դեռ խորամուխ են եղել 357 էջի մեջ: Թե որքան ժամանակ կուսումնասիրեն և կուսումնասիրե՞ն արդյոք, դեռ հարց է, բայց փաստ է, որ մեր խորհրդարանականները սովորել են նույնիսկ չիմացած բաներից խոսել, իսկ ուսումնասիրելու ցանկություն ունեցողները վաղուց այդ կարևոր փաստաթուղթը կարդացած կլինեին, մանավանդ որ հայերեն տեքստն էլ կա: ՈՒրեմն ի՞նչն է պատճառը, որ արդեն «միս ու արյուն» ստացած համաձայնագրի բովանդակության մասին չեն շտապում խոսել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1147

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ