Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

«Սերժ Սարգսյանն այդ հարցը միանձնյա չի որոշում»

«Սերժ Սարգսյանն այդ հարցը միանձնյա չի որոշում»
22.12.2017 | 10:50

Հանրապետականներն սկսել են ավելի հաճախակի խոսել Սերժ Սարգսյանի անփոխարինելի և միակը լինելու մասին. ամեն օր նման գնահատական հնչեցնողների թիվն ավելանում է: «Երկիրը շատ բան կկորցնի, եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ». «Ո՞վ, եթե ոչ նա». ահա այս կարծիքներն են անընդհատ հրամցվում հանրությանը: Փաստորեն, «համոզում» են երկրի նախագահին, որ նա է վարչապետի միակ արժանի թեկնածուն: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ «Իրատեսը» հարցրեց.


-Արդեն «համոզե՞լ» եք Սերժ Սարգսյանին, որ դառնա վարչապետ:
-Մամուլին այդ հարցը շատ է հուզում, դրա համար էլ անընդհատ հետաքրքրվում է: Մենք նման քննարկում չենք ունեցել, իսկ Սերժ Սարգսյանին համոզելու որևէ անհրաժեշտություն չկա: Երբ քննարկում կազմակերպենք, դուք արդյունքների մասին տեղյակ կլինեք: Այդ հարցը մեր օրակարգում դեռ չկա:
-Ե՞րբ է, ի վերջո, ձեր օրակարգում հայտնվելու այդ հարցը, ե՞րբ է ձևակերպվելու համապետական «խնդրանքը»:
-Նման խնդրանքի կարիք չկա: Այսօր այդ հարցի մասին խոսելու կարիք էլ չկա:
-Սերժ Սարգսյանը չի բացառում, որ կառաջադրվի վարչապետի թեկնածու: ՀՀԿ-ականները ևս նրան են այդ պաշտոնում տեսնում, ուրեմն ինչու՞ է ինտրիգը ձգձգվում:
-Սերժ Սարգսյանը միանձնյա չի որոշում այդ հարցը, դա պետք է որոշեն ՀՀԿ խորհուրդը, թիմը, իսկ եթե քննարկում չի եղել, որևէ մեկը չի կարող այդ մասին բարձրաձայնել:
-Ե՞րբ եք պատրաստվում քննարկելու:
-Կասենք ձեզ, մի շտապեք, ամեն ինչ` իր ժամանակին:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ