Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հիմա՞ ինչ ուտեն աղքատները

Հիմա՞ ինչ ուտեն աղքատները
07.09.2018 | 00:16

Երբ Կարեն Կարապետյանը վարչապետ էր, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանում թանկացումների ալիք եղավ, սակայն ոչ այսօրվա պես։ Բանջարեղենի, մրգի գները տարվա այս եղանակին նոր ռեկորդներ են սահմանում, իսկ գյուղնախարարն էլ հայտարարում է, թե ոչ ոք չի կարող վերահսկել մանրածախ առևտուրը։ Հիմա նախկին իշխանության հետքն անգամ չկա, նոր Հայաստանի նոր ղեկավարությունն է, սակայն շուկայում կրկին «կատաղած» գներ են, գյուղատնտեսությունն էլ նույն տեմպով է առաջ ընթանում։ Վերջերս վարչապետ Փաշինյանն այցելեց «Գումի շուկա» և ծանոթացավ ապրանքների գներին, իսկ այդ ընթացքում անընդհատ մի ծանոթ պատկեր էր աչքիս առաջ պտտվում։


Ոչ վաղ անցյալում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն էր։ Վարչապետ Կարեն Կարապետյանին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց թանկացումների առնչությամբ։ Ներկայացնելով ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախկին ընդդիմադիրը հարցադրում հնչեցրեց. «Ի՞նչ ուտեն աղքատները,- և ինքն անմիջապես պատասխանի չորս տարբերակ առաջարկեց.- ա) խառը կանաչի, որը, վիճակագրական ծառայության տվյալներով էժանացել է 48 %-ով, բ) սխտոր, որն էժանացել է 22 %-ով, գ) կանաչ սոխ, որն էժանացել է 18 %-ով, դ) տաքդեղ, որն էժանացել է 12 %-ով»։ Ավելի վաղ, հեգնելով կառավարության ներկայացրած տվյալները, Փաշինյանն ասել էր. «Կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք»։
Հիմա, հաշվի առնելով բանջարեղենի ու մրգի այս պիկ շրջանի թանկացումները, նույն հարցը կարող ենք արդեն վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին ուղղել. «Ի՞նչ ուտեն աղքատները, երբ ոչ միայն մսի, այլև բանջարեղենի, մրգի գները աղքատների ու միջին խավի գրպանին հասու չեն»։ Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի` անգամ խառը կանաչին է շեշտակի թանկացել։ Եվ հավերժական հարցը. ի վերջո, տարվա այս բերքառատ շրջանում ի՞նչ ուտեն աղքատները։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)
«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝  ձեզնից
Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝ ձեզնից