Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Պատուհանից դուրս նայեք

Պատուհանից դուրս նայեք
13.12.2018 | 22:59

Մինչ մենք մեր ներսն ենք քրքրում, իրար բզկտում, դրսում դրա հաշվին մեծ բուոսներ են հավաքում մեր իբր դաշնակիցները և հակառակորդները: ՀԱՊԿ անդամ երկրները, Ադրբեջանն արագ տեմպերով մեկուսացնում են մեզ, իսկ մենք դեռ զբաղված ենք Ղարաբաղի հրամատարական կազմին արենայից հեռացնելով: Որքան կարելի է այսքան մխրճվել սեփական կաշվի մեջ, երբ դրսից այսքան մարտահրավերն են մեր գլխին թափվում: Երբ են զբաղվելու իրական խնդիրներով: Փաշինյանի ոճով ասենք, ով է Հայաստանի ղեկավարությանն իրավունք տվել Ղարաբաղի իշխանության հարցերը սեփական ձեռքում վերցնել: Երբ ենք վերջ տալու այս ներքին խժդժություններին:


Մենք մեր պատուհանից դուրս նայու՞մ ենք, թե՞ չէ: Ալիևն այսօր հայտարարել է, թե այս պահին բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար: Իսկ ինչը բարենպաստ է իրենց համար, հաստատապես անբարենպաստ է մեզ համար: Ապա հավելել. «Աճում է մեր միջազգային հեղինակությունը, որի մասին ես բազմիցս եմ խոսել, և սրանք միայն խոսքեր չեն: Միջազգային հարաբերությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր արտացոլում են ղարաբաղյան հակամարտության հարցում մեր դիրքորոշումները»: Իսկ գիտե՞ք, որ մեր հեղինակությունն էլ չգիտես ինչու լավ վիճակում չէ: Որքան էլ Ռուսաստանին չկարևորենք, միևնույն է նրանից հեռու փախչել չենք կարող և ուրեմն պետք է, որ նրա հետ գոնե նորմալ հարաբերություններ պահպանել: Մինչդեռ, այսօր այդ երկրի ԱԳՆ խոսնակը կրկին նույն ոճով է մեզ հետ խոսել` Հայաստանին դնելով Ռուսաստանի «կնոջ» վիճակում: Երբ հարց է հնչել, թե ինչու Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին վերջինս հակադարձել է. «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրու՞մ ես»:


Հիշենք, ժամանակին էլ Հայաստանին «անառակ կնոջ» տեղ դրեցին, երբ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրվեց: Ի դեպ, նաև ռուսական ՏԱՍՍ գործակալությունն էլ տեղեկություն է տարածել,թե Ռոսատոմը ցանկանում է Ադրբեջանում նոր ատոմակայան կառուցել: Այնպես որ, պետք չէ Բակո Սահակյանին կանչել այստեղ ու սեփական կադրերի հարցը քննարկել, դուրս եկեք վերջապես ինքնահաստատվելու, ներքին պառակտումների այս շրջապտույտից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ