«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ում շունն են տնտեսական ցուցանիշները, մենք 30 մլրդ դոլարի օգուտին ենք սպասում

Ում շունն են տնտեսական ցուցանիշները, մենք 30 մլրդ դոլարի օգուտին ենք սպասում
07.05.2020 | 21:55

Մի քանի օր է Աժ-ում քննարկվում է կառավարության ծրագրի 2019-ի կատարողականը։ Սակայն քաղաքական հայտարարություններն ու Փաշինյանի մտքի «գոհարներն» այնքան շատ են, որ ստվերել են նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները։ Հավանաբար այս վիճակը ձեռնտու է նաև օրվա իշխանությանը, քանի որ մարդիկ չեն կենտրոնանա տրված խոստումների և իրական պատկերի վրա։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ իշխանության ներկայացուցիչները մեծ եռանդով խոսում են անցած տարվա տնտեսական ինչ-ինչ աճերի մասին, սակայն ավելի վաղ էլ Փաշինյանը հայտարարում էր, թե մինչ այս եղած բոլոր ցուցանիշներն արդեն էական չեն, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել աշխարհում։ Դեռ մի բան էլ ավելի՝ տնտեսական իրական հեղափոխությունը նոր է սկսվում։


Այն, որ տնտեսությունը հայտնվել է շատ ծանր վիճակում, երբ գործազրկության առանց այն էլ բարձր ցուցանիշներին գումարվում է նաև այս շրջանում մեծ թվով մարդկանց աշխատանքից ազատումները, դժվար չէ պատկերացնել, թե ինչ սոցիալ-տնտեսական վիճակում ենք հիմա։ Բայց մեկ բան հուսադրում է, մենք դեռ սպասում ենք Նիկոլ Փաշինյանի ասած հնարավորությանը, երբ Հայաստանը դրսի 30 մլրդ դոլարի տնտեսական ազատ հարթակներն իրենով կանի։ Չենք մոռացել, չէ՞, որ Փաշինյանն ասաց, թե մենք կարող ենք 6 մլրդ դոլարի ա զատ ված հար թակ նե րում տեղ գրա վել, իսկ 5 տար վա մեջ 30 մլրդ դոլարի օ գուտ ստանալ։ Այդ հնարավորությանն էլ սպասում ենք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 10564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

懘妤佺础閼存瑩鍨惧В顓涙噰閸嬫捁妫块懘娆撳灳濮n厼浼/1732093066" rel="nofollow">Դիրքորոշում
Հետահայաց
Բարքեր
Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 30.07.2025