Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով

 ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով
13.05.2025 | 11:26

Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե օրենքն ընդունելուց հետո անդամակցության ուղղությամբ գործնական ինչ քայլեր են արվում:

Այլ խոսքով, Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին՝ անդամակցության հարցով:

Եթե անկեղծ, ապա Հայաստանում օրենքի ընդունման փաստին անտարբերությամբ արձագանքեցին նաև Բրյուսելից:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության օրակարգ գոյություն չունի, դա ավելի ակնհայտ դարձավ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից և Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո:

Բայց Փաշինյանն իներցիայով շարունակում է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու արկածախնդիր քաղաքականությունը:

Դա Հայաստանը չի մոտեցնում ԵՄ-ին, բայց երկու այլ փաստեր արձանագրվում են՝ տոքսիկ բաղադրիչը մեծանում է հայ-ռուսական հարաբերություններում և Նիկոլ Փաշինյանի կաբինետն ապօրինություն է թույլ տալիս՝ չկատարելով ԱԺ կողմից ընդունված օրենքը:

Բայց հանուն արդարության՝ ԵՄ-ին ինտեգրման մասին դրա նախաձեռնողները, օրենքն ընդունելուց հետո, մեկ անգամ հիշել են: Պարզվել է, որ հանուն այդ «սրբազան գործի» Մասիվի թաղապետը խոշտանգել է ընդդիմադիր ակտիվիստի:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 6526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ