«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Բոլորս նույն խորտակվող նավի մեջ ենք

Բոլորս նույն խորտակվող նավի մեջ ենք
27.05.2025 | 15:24

Մի շատ կարևոր հարց եմ ուզում ուղղել, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցներին ու թիմակիցներին։

Ի՞ՆՉ ԵՔ ԱՆԵԼՈՒ, երբ ալիևը նիկոլից պահանջի իրեն հանձնել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին (ես, որպես «Հայաստան» դաշինքի անդամ ու առհասարակ, որպես հայ, գիտեմ այս հարցի պատասխանը), դու՛ք, ամեն մեկդ մտածեք ու իրար ուտելուց, գզվռտվելուց առաջ, փորձեք գտնել, այս հարցի պատասխանը։

Բոլորս նույն ԽՈՐՏԱԿՎՈՂ ՆԱՎԻ ՄԵՋ ԵՆՔ, և ո՛չ մեկս առանձին-առանձին փրկվելու շանսեր չունենք։

Հետո չասեք «ի՞նչ իմանայինք»։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3141

Մեկնաբանություններ