Լուրեր են տարածվում, որ մտադիր են վաճառել Պուշկինի անվան դպրոցի շենքը:
Հակված եմ մտածելու, որ լուրերը հիմնավորված են և ընդհանրապես չեմ զարմանում:
Ավելին, ընդվզելու ցանկություն ևս չկա:
Եթե «ակադեմիական քաղաք» կամ «կրթությունը նորաձև է» հատուկ նշանակության գործողությունների արդյունքում Կոնսերվատորիայի կամ ԵՊՀ-ի շենքը պետք է այլ նպատակների ծառայի, ապա Պուշկինի անվան դպրոցի շենքն ինչու՞ պետք է բացառություն կազմի:
Բացի դրանից, եթե ԵՊՀ-ի մի քանի հազարանոց աշխատակազմը դեմ չէ պատրաստվող «հատուկ նշանակության» գործողությունների, ապա ինչու՞ դրան պետք է դեմ լինեն Պուշկինի անվան դպրոցի աշխատակազմը և ինչ-որ անհատներ:
Վաճառեք պարոնայք, անխնա վաճառեք:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ.
Երևանում ճարտարապետական բարձր մակարդակով կառուցված դպրոցներ շատ կան:
Կարող եմ հատիկ առ հատիկ ցույց տալ:
Դե, ինձ էլ մի բան կտաք, էլի: