ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպմանը: «Եթե Պուտինի առաջարկը լավ գործարք է, ես դրա մասին կպատմեմ եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին և Զելենսկուն: Ալյասկայից հետո հաջորդ հանդիպումը պետք է լինի Պուտինի և Զելենսկու կամ Պուտինի, Զելենսկու և իմ միջև»,- ասել է Թրամփը։               
 

Ովքեր շահեցին ու փրկվեցին շնորհիվ «հայի բախտի»

Ովքեր շահեցին ու փրկվեցին շնորհիվ «հայի բախտի»
06.08.2025 | 12:55

80 տարի առաջ այս օրը Միացյալ Նայանգները միջուկային ռումբով վերացրեց ճապոնական Հիրոսիմա քաղաքը, երեք օր անց, օգոստոսի 9-ին՝ Նագասակին: Համատարած կարծիք կա, թե, իբր, նախագահ Թրումենը չափազանց մեծ մարդասիրական քայլ կատարեց, հարյուր հազարավոր ամերիկյան և միլիոնավոր ճապոնական կյանքեր փրկեց միջուկային զենք օգտագործելով: Բայց իրականում իրավիճակն այլ էր:

Ես չեմ մեջբերի ամսաթվեր, այլ դետալներ, կսահմանափակվեմ միայն գլխավորով, իսկ գլխավորն այն էր, որ Ճապոնիան դեռ 1945-ի հուլիսից մտադիր էր հանձնվել, և հարցն այն էր, թե ում հանձնվել՝ ԱՄՆ-ի՞ն, թե՞ ԽՍՀՄ-ին:

Ճապոնիայում գիտեին, որ դեռ Յալթայում Իոսիֆ Ստալինը պարտավորվել էր Եվրոպայում պատերազմն ավարտվելուց 90 օր հետո հարձակվել Մանչժուրիա, հետևաբար, ռուսներին հանձնվելը շատ տրամաբանական ելք էր:

Սկսվել էին գաղտնի բանակցություններ, բայց Ստալինը մերժել էր Ճապոնիայի հիմնական պահանջը՝ պահպանել կայսրին և կայսրական իշխանությունը: Ճապոնացիք նույն խնդրանքով դիմեցին ԱՄՆ-ին և ստացան իրենց ուզածը՝ Միացյալ Նահանգները երկար-բարակ ծռմռվելուց հետո մի կերպ համաձայնեցին չտապալել գործող ռեժիմը և հանրապեություն չհաստատել Ճապոնիայում: Այսինքն, արդեն հուլիսի վերջին կար հստակ պայմանավորվածություն, իսկ եթե այդպես է, ինչո՞ւ օգտագործվեց միջուկային զենք:

Այստեղ կային լուրջ տեխնիկական հարցեր:

Ինչպե՞ս և ե՞րբ կապիտուլացվել:

Տրամաբանական է, որ Կվանտունյան բանակի պարտվելուց հետո սովետական զորքերը պետք է ներխուժեին ճապոնական կղզիներ և դա պիտի անեին, ըստ ռազմաքաղաքական տրամաբանության, ամերիկյան զորքերի հետ համատեղ:

Այսինքն, եթե գործը չհասներ ատոմային ռումբի, օգոստոսի վերջին օրերին, երբ Կվանտունյան բանակից փշրանքներ էին մնացել, պետք է մեկնարկեր սովետա-ամերիկյան դեսանտային օպերացիան:

Բաց իրադարձություններն այլ հունով զարգացան.

ամսի 6-ին վերացվեց Հիրոսիման, ամսի 7-ին Մոսկվայում ճապոնական դեսպանին հանձնվեց պատերազմի հայտարարության նոտան և մարշալ Վասիլևսկու բանակը գործի անցավ, ամսի 9-ին վերացվեց Նագասակին, իսկ դրանից հետո սկսվեց ճապոնական կղզիների օկուպացիան ամերիկացիների կողմից:

Այսինքն, երբ Վասիլևսկու զորքերը դաժան մարտեր էին վարում կայսրական բանակի դեմ, այդ նույն կայսրական բանակը բացեց երկրի պատուհաններն ու դռները ամերիկյան զորքերի համար, և սեպտեմբերի 2-ին՝ կապիտուլյացիայի ստորագրման օրը, Ճապոնիայի ողջ տարածքն օկուպացված էր:

Ինչպես տեսնում ենք, ատոմային ռմբակոծումը որևէ ռազմաքաղաքական հարց չլուծեց, նույն իրադարձությունները նույն կերպ կզարգանային առանց որևէ ատոմաին զենքի, այսինքն, ճապոնացիք հանձնելու էին երկիրը հենց Միացյալ Նահանգներին, որը երաշխավորել էր կայսրի անձեռնմխելիությունը: Նշանակում է՝ ատոմային ռմբակոծումն այլ առաքելություն ուներ:

Իսկ այդ առաքելությունն իրականում Իոսիֆ Ստալինի հետագա ռազմական ծրագրերի կանխումն էր:

Միացյալ Նահանգները հստակ պահանջներ առաջադրեց.

դուրս գալ Ավստրիայից ու Իրանից, որտեղ Ստալինը 1944-ին երկու հանրապետություն էր ստեղծել՝ Քրդական և Ադրբեջանական, որոնք մտադիր էր միացնել ԽՍՀՄ-ի, և չվերացնել թուրքական պետությունը (Պոտսդամում արևմտյան տերությունները մերժեցին Ստալինի տարածքային նկրտումները Թուրքիայի հանդեպ): Մի խոսքով, Իրանից սովետական զորքերը դուրս եկան 1946-ին, անգլիացիներից հետո, և նոր հանրապետությունները կործանվեցին, թուրքական բլից-կրիգը չեղարկվեց, բայց Ավստրիայի պահով ամերիկյան ուլտիմատումը մերժվեց, այնտեղից ԽՍՀՄ զինուժը դուրս բերեց Խրուշչովն արդեն 1955-ին, թեպետ կարող էր դա չանել:

Ինչպես տեսնում ենք, հայի բախտը, հայի արյունը շատ երկրներ փրկեց և շատերին «լավություն» արեց:

Այսպես, Սան Ստեֆանոյի վիժեցման՝ հայկական ավտոնոմիաների չեղարկման շնորհիվ 1878-ին Անգլիան ձրի ստացավ Կիպրոսը, Ավստրիան՝ Բոսնիան, ճապոնական միջուկային ցեղասպանության շնորհիվ փրկվեց Երրորդ ռեյխի ամենահավատարիմ չեզոք դաշնակիցը՝ Թուրքիան:

Հիմա հուսանք, Ադրբեջանի լուծարման շնորհիվ, որն անխուսափելի է, ինչ-որ բան Հայաստանը կշահի, եթե, իհարկե, մինչ այդ արևմտամետ գրանտակեր ռեժիմն իր գոյությունը դադարեցնի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ