Այս ամենի նպատակը Նիկոլի համար մեկն է` օդանավակայանում ծոցագրպանից թղթի մի կտոր հանել, թաշկինակի պես (ինչպես Չեմբեռլենն էր անում) թափահարել, թե բա՝ ձեզ խաղաղություն եմ բերել։ Ու հենց այս ոչինչ չբովանդակող թղթի կտորը առաջիկա քաղաքական գործընթացների ժամանակ դարձնել հաղթաթուղթ։
Իսկ խաղաղություն ասվածն իրականում լինելու է նույնքան փխրուն, որքան Չեմբեռլենի խաղաղությունն էր՝ «Ծովային առյուծ» ֆաշիստական օպերացիայից առաջ։
Կովկասի վերջին հարյուրամյակների աշխարհաքաղաքականությունը հստակ ցույց է տվել, որ բարդ ու հակադրություններով հագեցած տարածաշրջանը հեռավորությունից խաղաղեցնելն անհնար է։ Դա չի հաջողվել առաջին աշխարհամարտի տարիներին՝ Գերմանիային, առաջին աշխարհամարտից հետո՝ Մեծ Բրիտանիային, Սառը պատերազմի ավարտից հետո՝ ԱՄՆ-ին։ Չի հաջողվելու նաև հիմա։ Կովկասում խաղաղությունն ավանդաբար պայմանավորված է եղել ուժեղ Ռուսաստանի առկայությամբ ու ներկայությամբ։ Եվ հետևաբար, տարածաշրջանը հարաբերականորեն խաղաղված է եղել Թուրքմենչայի պայմանագրից մինչև ռուսական հեղափոխություններն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև Անդրկովկասի ամբողջական խորհրդայնացումից հետո։ Թե՛ ցարական միապետության, թե՛ խորհրդային համակարգի թուլացմամբ պայմանավորված հին հակասությունները նորից գլուխ են բարձրացրել ու «հեռուներից» որևէ մեկին խաղաղեցնելն չի հաջողվել։ Եվ չի հաջողվելու:
Գարեգին Պետրոսյան